ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտը՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտը՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանը գրանցել է նշանակալի հաջողություն՝ հայրենիք վերադառնալով մեդալներով։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Սարգսյանը արժանացել է բրոնզե մեդալի՝ լավագույնս ներկայացնելով Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցույթում։

Հատկանշական է, որ Հովհաննես Սարգսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդ է, և նրա այս ձեռքբերումը վկայում է ոչ միայն գիտելիքի ու աշխատասիրության, այլև բժշկի մասնագիտությունն ընտրած երիտասարդների բարձր պատրաստվածության մասին։

Շնորհավորում ենք Հովհաննեսին այս կարևոր հաջողության առթիվ, մաղթում նորանոր հաղթանակներ, ձեռքբերումներ և հաջողություններ բժշկական կրթության ճանապարհին։

Ի դեպ, սա Հովհաննեսի առաջին միջազգային հաջողությունը չէ։
Ինդոնեզիայում կայացած կենսաբանության օլիմպիադայից նա ոսկե մեդալով էր վերադարձել։

Թեմայի մասին հղումներ։