Ապագա բժիշկները 11 մեդալ են նվաճել

Ապագա բժիշկները 11 մեդալ են նվաճել

Հերացիականները շարունակում են մասնագիտական կրթության հետ զուգահեռ բազմաթիվ սպորտային միջոցառումների մասնակցել՝ իրենց ուժերը փորձելով տարատեսակ սպորտաձևերում:

Հայաստանի ուսանողական մարզական 24-րդ խաղերին բազկամարտի մրցումներին ապագա բժիշկները ակտիվորեն մասնակցություն են ունեցել՝ զբաղեցնելով լավագույն հորիզոնականները:

Մրցումներին մասնակցել է շուրջ 20 բուհ, բժշկական համալսարանի և ԵՊԲՀ քոլեջի 10 ուսանող կարողացել է 11 մեդալ նվաճել, ինչը մեծ ջանքների և պատրաստվածության արդյունքն է:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Զավեն Հակոբյանի նվիրված աշխատանքի շնորհիվ այս մարզաձևը շարունակում  է զարգանալ բժշկական մայր բուհում՝ ավելի շատ ուսանողներ ներգրավվելով սպորտային միջոցառումներին: