Սիսիանի և Տավուշի մարզերի դպրոցների ավելի քան 20 աշակերտ այցելեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն:
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան գիտակրթական կենտրոնի լաբորատորիաներին, իսկ երիտասարդ հետազոտողները ներկայացրին նեյրոգիտության հետաքրքիր խնդիրներն ու դրանց ուսումնասիրման հնարավոր մոտեցումները։
Այնուհետև աշակերտները մասնակցեցին հատուկ իրենց համար ԵՊԲՀ ուսանողների կողմից մշակված թիմային ինտելեկտուալ խաղի՝ համատեղելով գիտելիքը, հետաքրքրությունն ու թիմային աշխատանքը։
«ՔՈԲՐԵՅՆ»-ի թիմը կարևորում է դպրոցականների հետ կապը՝ նպաստելով գիտության վերաբերյալ գիտելիքի և փորձի փոխանցմանը, գիտական մտածողության զարգացմանն ու երիտասարդների հետաքրքրության ձևավորմանը։
Արդեն մի քանի տարի է՝ սիրով շարունակում ենք հյուրընկալել դպրոցականներին՝ միասին բացահայտելով գիտության հետաքրքիր աշխարհը։