Հարգելի՛ գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը մեկնարկում է ՊՇՌ հետազոտությունների վերաբերյալ մասնագիտական դասընթացը, որը նախատեսված է լաբորատոր ախտորոշման ոլորտի մասնագետների համար։ Դասընթացը հնարավորություն կտա համակարգված կերպով անդրադառնալ ՊՇՌ հետազոտության հիմնական փուլերին՝ նմուշառումից և նմուշների նախապատրաստումից մինչև արդյունքների վերլուծություն ու մեկնաբանում։
Եթե ցանկանում եք թարմացնել մասնագիտական գիտելիքները, ամրապնդել տեսական հիմքերը և գործնականում ավելի վստահ կողմնորոշվել ՊՇՌ հետազոտության աշխատանքային գործընթացներում, սիրով հրավիրում ենք միանալու։
Դասընթացի մանրամասները
Մեկնարկը՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ից։
Տևողությունը՝ 4 շաբաթ։
Ձևաչափը՝ 3 շաբաթ տեսական դասընթացներ Zoom հարթակի միջոցով և 1 շաբաթ գործնական պարապմունքներ։
Թիրախային լսարան
Կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ,մանրէաբաններ, համաճարակաբաններ, վիրուսաբաններ, լաբորատոր գենետիկներ և Կլինիկական լաբորատոր ախտորոշման լաբորանտներ մանրէաբան-լաբորանտներ։
ՇՄԶ կրեդիտներ
Ավագ բուժաշխատողներ՝ 53 ՇՄԶ կրեդիտ, որից 38 տեսական և 15 գործնական ։
Միջին բուժաշխատողներ՝ 36 ՇՄԶ կրեդիտ,որից 26 տեսական և 10 գործնական։
Գործնական դասընթացները կանցկացվեն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։
Մանրամասների և գրանցման համար՝ 094-60-10-64, 091-98-86-68: