Սիրելի հետևորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 6-ին տեղի կունենա «Հակամանրէային կայունության արդի միտումները. եվրոպական և տարածաշրջանային հեռանկարներ» խորագրով միջազգային կոնֆերանս, իսկ նոյեմբերի 7-ին` պանելային քննարկում։
Կոնֆերանսը համախմբելու է հայաստանյան և արտերկրի առաջատար մասնագետներին՝ քննարկելու հակամանրէային կայունության ոլորտի արդի մարտահրավերները, գիտական նորարարական մոտեցումները և դրանց հաղթահարման արդյունավետ ռազմավարությունները։
Կոնֆերանսը տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարմիր դահլիճում։
Սիզբը՝ 09:30:
Կոնֆերանսը ներկայացված է կրեդիտավորման, մասնակցությունը՝ անվճար է։
Մասնակցության համար նախապես գրանցվել հետևյալ հղմամբ։
Կոնֆերանսի ծրագրին կարող եք ծանոթանալ` սքանավորելով նկարի ձախ անկյունում գտնվող QR կոդը: