Իսպանիայի Մալագայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Իսպանիայի Մալագայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ անձնակազմին հնարավորություն կընձեռի 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում մասնագիտական կատարելագործում անցնել Իսպանիայի Մալագայի համալսարանում՝ 5 օր տևողությամբ:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ դեկտեմբերի 2-ը Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement)
  2. Հրավեր Մալագայի համալսարանի համապատասխան բաժնից,
  3. Անձնագրի պատճեն,
  4. CV (Europass):

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին

Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63