«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում»  թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում»  թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:  

«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով հավաստագրային դասընթացի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել  առաջնորդության վերաբերյալ ժամանակակից գիտելիքներ և գործնական հմտություններ: 

«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով դասընթացի շրջանակներում մասնակիցներին կտրամադրվեն մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և գործիքներ առաջնորդման, կառավարման, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների խնամքի հոգեբանական առանձնահատկությունների և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ, կոնֆլիկտեների կառավարման հմտություններ, կներկայացվեն բժշկական անձնակազմի կոմպետենտությունների զարգացման ուղիները, միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև մասնկաիցները ձեռք կբերեն պրակտիկ հմտություններ բժշկական որակի կառավարման բնագավառում:

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 18 կրեդիտ:

Մանրամասներ

  • Տևողություն`2022թ. ապրիլի 04-ից – մայիսի 02-ը
  • Դասերի օրերը`երկուշաբթի և չորեքշաբթի՝ 16:00-19:00
  • Մասնակիցների քանակը`մինչև 25
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան 
  • Արժեքը՝ 88․000 ՀՀ դրամ  (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 58.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 23.03.2022 – 04.04.2022

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար` 308); 091 837 212: