Հարգանքի տուրք՝ ի հիշատակ հերացիականների

Հարգանքի տուրք՝ ի հիշատակ հերացիականների

Բժշկական համալսարանը ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմում զոհված բժշկական բուհի մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագիրը կրող հուշատախտակի առաջ:

Ներկաների լռությունն ու խոնարհված թարմ ծաղիկները խորը ցավի այն արտահայտումն են, որը շուրջ մեկ տարի է ուղեկցում է ԵՊԲՀ ղեկավարությանը, պորֆեսորադասախոսական կազմին և ապագա բժիշկներին:

Հավերժ փառք ու պատիվ մասնագիտական պարտքը կատարելիս զոհված և հանուն հայրենիքի կյանքը տված անմահացած քաջորդիներին: