ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ այսօր կազմակերպել էին հանդիպում ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների հետ՝ ներկայացնելու առաջնորդության զարգացման ծրագիրը՝ միտված երիտասարդների մասնագիտական և առաջնորդական ներուժի բացահայտմանը՝ միաժամանակ նպաստելով համայնքների զարգացմանը:
27/03/2019«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր նշվեց Միջինքը (Մեծ պահքի կեսը): Միջոցառմանը ներկա էին Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ: Հյուրերը բուժվող երեխաների համար բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց:
Օտաերկրացիների ուսուցման դեկանատն այսօր իր շուրջն է համախմբում շուրջ 1700 արտասահմանցի ուսանողի։ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական ու դեղագիտական ֆակուլտետներում օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Առաջին արտասահմանցի ուսանողները եղել են սփյուռքահայերը՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եթովպիայից, Իրանից, Իրաքից, Կիպրոսից, Հունաստանից և Բուլղարիայից:
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբնաղյուրում
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ կլինիկական խորհրդի նիստ: Օրակարգի համաձայն՝ ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի և լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր:
Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։