Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում կատարվել է 17-ամյա աղջկա լյարդի աջ բլթի ամբողջական և ձախ բլթի մասնակի հեռացում: Վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ: Չորս ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներն ընդամենը 150-200 գրամ արյան կորուստ են ունեցել, ինչը, սովորաբար, հնարավոր չի լինում, քանի որ այսպիսի վիրահատությունների ժամանակ հիվանդները մոտ 1-ից 1,5 լիտր արյուն են կորցնում:
14/05/2019Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-րդ հանրապետական ուսումնամարզական խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի տղաների առաջնության մրցումներին մասնակցում էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի բասկետբոլի հավաքական թիմը։
Իսրայելից ժամանած 46 բժիշկներից և տեխնոլոգներից կազմված խումբն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Փորձի փոխանակման նպատակով հինգօրյա այցով Հայաստան ժամանած պատվիրակությունն իր մեկ օրն անցկացրեց տարածաշրջանում եզակի հնարավորություններ ունեցող վերականգնողական կենտրոնում:
Ամբողջ աշխարհում հիվանդացության և մահացության ցուցանիշներով սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղում են: Գաղտնիք չէ, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ հնարավոր է նվազեցնել հիվանդացության և մահացության ցուցանիշները։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությանը` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Շահրոխ Յուսեֆզադեի գլխավորությամբ:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ զրուցել ենք ԵՊԲՀ կուրսանտ Սենիկ Մատինյանի հետ, ով սեփական օրինակով ապացուցում է, թե ինչպես կարելի է համատեղել գիտությունը զինվորական ծառայության հետ։ Կուրսանտ Մատինյանը զորակոչվել է ամիսներ առաջ և ընտրել պաշտպանական գերատեսչության առաջարկած այլընտրանքային ծառայություններից մեկը։
Այսօր ապագա բժիշկները ԵՊԲՀ-ում կազմակերպել էին միջոցառում ՝ նվիրված մայիսյան եռատոնին և պարի միջազգային օրվան:
Ծրագիրը ոչ միայն ազգային երգերն ու պարերն էին, այլև պարերի ուսուցումը, որոնց շնորհիվ մայիսյան եռատոնի հաղթական շունչը փոխանցվեց ներկաներին:
Ավարտվեց Երիտասարդ հետազոտողների միության նախաձեռնությամբ կյանքի կոչված «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագիրը կրող միջոցառումների շարքը։
Կարիերայի կենտրոնը, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի հետ համատեղ, պատրաստել է ակնարկային տեսադասախոսություններ պետական ավարտական քննությունների սիմուլյացիոն բաղադրիչի ռենտգեն նկարների վերաբերյալ։