Ապրիլի 29-ին ժամը 11:00-17:00 ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում, կանցկացվի «Ձեռքերի հիգիենայի համաճարակաբանական դիտարկման համակարգը բուժհաստատություններում» թեմայով վարպետաց դաս:
Թիրախային լսարան` բժիշկ համաճարակաբաններ:
Վարպետաց դասը կրեդիտավորված է, որի համար ավագ բուժանձնակազմին կտրվի ՇՄԶ 5 գործնական կրեդիտ:
Վարպետաց դասը վճարովի է (արժեքը` 5000 դրամ):
Վճարումներն իրականացվելու են տեղում` ԵՊԲՀ դրամարկղում:
Խնդրում ենք մոտենալ նախապես`վճարումները կատարելու համար:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի և դիպլոմների պատճենները` հիմնական դիպլոմի և ինտերնատուրայի կամ օրդենատուրայի:
Գրանցվել նախօրոք հետևյալ հղմամբ:
Գրանցման հաստատումը կստանաք էլեկտրոնային նամակով:
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի վերլուծական» կենտրոնի ֆեյսբուքյան էջին: