ԵՊԲՀ «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցային համալիրներում իրականացվում է մեծածավալ լաբորատոր ախտորոշում՝ ներառելով կլինիկական, կենսաքիմիական, շճաբանական, իմունաբանական, մանրէաբանական և ՊՇՌ հետազոտություններ։
Հիվանդանոցներում ծառայությունները մատուցվում են ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակում։
Պացիենտները կարող են օգտվել ծառայություններից առանց նախնական հերթագրման՝ էլեկտրոնային ուղեգրի առկայության դեպքում։
Հետազոտությունների արդյունքները տրամադրվում են սեղմ ժամկետներում՝ 1-2 օրվա ընթացքում, ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ պացիենտի նախընտրությամբ։
Պացիենտների հարմարավետությունն ապահովելու նպատակով գործում է նաև տնային պայմաններում նմուշառման ծառայություն, որը հնարավորություն է տալիս հետազոտություններ անցնել առանց բուժհաստատություն այցելելու։