«Քաղցկեղի գենետիկայի ժամանակակից մոտեցումները» մասնագիտական քննարկում

«Քաղցկեղի գենետիկայի ժամանակակից մոտեցումները» մասնագիտական քննարկում

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի և մոլեկուլային ախտորոշման ամբիոնը Բժշկական գենետիկայի ասոցիացյիայի հետ համատեղ մայիսի 26-ին` ժամը՝ 16:00, կազմակերպում է մասնագիտական քննարկում՝ նվիրված քաղցկեղի գենետիկայի ժամանակակից մոտեցումներին։

Միջոցառման շրջանակում վարպետաց դաս կանցկացնի ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, շրջանավարտ, Թվային բժշկության և արհեստական բանականության ամբիոնի վարիչ, Եվրոպայում ամենամեծ բիոբանկի՝ Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի Աղիների բորբոքային հիվանդությունների ինստիտուտի գործադիր տնօրեն, Օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն Կարինե Սարգսյանը։

Քննարկման ընթացքում հանդես կգան նաև Հայաստանի օնկոգենետիկայի առաջատար մասնագետներ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի Կլինիկական բջջագենոմիկայի և մոլեկուլային ախտորոշման լաբորատորիայի ղեկավար Ալին Այվազը և նույն կենտրոնի բժիշկ-գենետիկ Սաթենիկ Մուրադյանը։

Մասնագիտական հանդիպումը վեր կհանի քաղցկեղի գենետիկայի ժամանակակից մոտեցումները՝ հիմնված միջազգային առաջատար փորձի վրա․ BRCA-ից մինչև ամբողջական գենոմի ռիսկի քարտեզագրում, ինչպես նաև կներկայացվեն քաղցկեղի գենետիկական հետազոտությունների ժամանակակից մեթոդները։

Սա բացառիկ հնարավորություն է՝ մասնակցելու մասնագիտական քննարկմանը, որտեղ միջազգային առաջատար փորձը, գիտական նորարարությունն ու գործնական գիտելիքը հասանելի են լինելու մեկ վայրում։

Մուտքն ազատ է։

Սկիզբ
26/05/2026 16:00
Վայր
ԵՊԲՀ

Կապ