Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Սեզոնային գրիպի կանխարգելման բժշկական և սոցիալ-տնտեսական նշանակությունը Հայաստանում» խորագրով գիտաժողովին, որը կկայանա 2026 թվականի մայիսի 21-ին Երևանի պետական բժշկական համալսարանում՝ Ն. Խստիկյանի անվան դահլիճում (լաբորատոր մասնաշենք, 1-ին հարկ) ։
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի և Task Force for Global Health (TFGH) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ։
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանում սեզոնային գրիպի համաճարակաբանական հսկողության, իմունականխարգելման, պատվաստումների առողջապահական, տնտեսական և սոցիալական ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն սեզոնային գրիպի կանխարգելման ապագա ռազմավարությունները։
Միջոցառումը կհամախմբի հանրային առողջապահության, համաճարակաբանության, առողջապահության կառավարման և քաղաքականության ոլորտների մասնագետների, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, հետազոտողների և շահագրգիռ այլ կողմերի։
Գիտաժողովին մասնակցությունը կհավաստագրվի ՇՄԶ 5 տեսական կրեդիտով։
Վայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարան, Ն. Խոստիկյանի անվ. դահլիճ
Ամսաթիվ՝ 21 մայիսի, 2026 թ.
Մասնակիցների գրանցում՝ 09:30-ից
Գիտաժողովի մանրամասն օրակարգը: