ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր մրցաշար՝ ֆուտբոլ, վոլեյբոլ և շախմատ մարզաձևերից՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակին:
Առաջնությանը մասնակցեց 305 ուսանող՝ նախորդ տարվա համեմատ զգալի ավելի շատ: Թեժ մրցումներից հետո շախմատ մարզաձևից լավագույն հորիզոնականները զբաղեցրին ուսանողներ Հակոբ Հակոբյանը, Ռոբերտ Մուրադյանը և Արփինե Գրիգորյանը:
Վոլեյբոլ մարզաձևից առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին «Հավաքական», «HM», և «MG» թիմերը, իսկ ֆուտբոլ մարզաձևից՝ «Վետերաններ», «Ջոն» և «Իրիդա» թիմերը:
Մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և հավաստագրերով:
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ, Հարություն Թամիրյանի խոսքով` նման մրցումները ոչ միայն հնարավորություն են տալիս բուհում սպորտային կյանքը զարգացնել, նպաստել առողջ ապրելակերպին, այլև դրանց նպատակն է ձևավորել բժշկական համալսարանի հավաքական թիմեր՝ հետագայում միջբուհական առաջնություններին մասնակցելու համար: