Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

80 մասնակից փորձեց ուժերը «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» ներբուհական մրցաշարում

80 մասնակից փորձեց ուժերը «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» ներբուհական մրցաշարում

«ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» ներբուհական մրցաշարը՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ և նարդի մարզաձևերից ամփոփեց արդյունքները:Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի նախաձեռնությամբ նախորդ շաբաթ անցակցված մրցաշարին մասնակցել են պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, համալսարանի և համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները, ինչպես նաև այլ բժշկակական հաստատությունների բժիշկներ:

Եվ այսպես, Շախմատ մարզաձևից տղամարդկանց մրցաշարում առաջինից երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ասքանազ Ճերմակյանը, Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ Սերգո Մխիթարյանը, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Արշակ Շահենյանը, իսկ կանանց մրցաշարում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հաշվապահ Լուսինե Պասպանդյանը, երկրորդ հորիզոնականը՝ հաշվապահ Էլմիրա Հայրապետյան:

Նարդի մարզաձևից տղամարդկանց մրցաշարում առաջինից երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության շտաբի պետի տեղակալ Կորյուն Արզումանյանը, Տնտեսական բաժնից Աշոտ Կարապետյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Վաչագան Թորոսյանը, իսկ կանանց մրցաշարում՝ հաշվապահ Լուսինե Պասպանյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Վարսենիկ Ապրեսյանը և հաշվապահ Էլմիրա Հայրապետյանը:

Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Ասլան Ասլանյան, ԵՊԲՀ արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության շտաբի պետի տեղակալ Կորյուն Արզումանյանը, տնտեսվար Գագիկ Եղիազարյանը սեղանի թենիս մարզաձևից առաջինից երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել, իսկ կանանց մրցաշարում՝ Ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտ Արմենուհի Մողրովյանը, Բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոս Գրետա Ուլիխանյանը, գրադարանի ավագ մասնագետ Արմենուհի Գևորգյանը:

Ֆուտբոլի մրցաշարում առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի թիմը:

80 մասնակից ակտիվ պայքարում փորձեցին իրենց ուժերը՝ ոգևորիչ օրինակ դառնալով գործընկերների և ուսանողների համար:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի նպատակն է բուհում ոչ միայն առողջ ապրելակերպի տարածումն ու զարգացումը, այլև հերացիականներին հնարավորություն տալը մոտ լինել սիրելի սպորտաձևերին:Առաջիկայում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները կկարողանան մասնակցել նաև միջբուհական առաջնությունների: