Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անահիտ Ազնաուրյանին շնորհվել է միջազգային հավաստագիր՝ գերազանց դասախոսություն կարդալու համար

Անահիտ Ազնաուրյանին շնորհվել է միջազգային հավաստագիր՝ գերազանց դասախոսություն կարդալու համար

Բժշկական համալսարանի Օտարերկրացիների ուսուցման դեպարտամենտի պետի տեղակալ, Հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Ազնաուրյանը Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանում արժանացել է միջազգային հավաստագրի՝ դասախոսություն կարդալու գերազանց հմտությունների համար։

Եվրոպական ԷՐԱԶՄՈՒՍ+ դասավանդման միջազգային ծրագրի շրջանակում համալսարանական մասնագետը Հյուսվածաբանության, Պաթոլոգիայի և Սրտաբանության ամբիոններում (համալսարանական կլինիկայի սրտաբանական կենտրոնում) կարդացել է 5 դասախոսություն։

Թեմաներն ընդգրկում էին սիրտանոթային համակարգի մորֆոլոգիան, սրտամկանի և անոթային վնասվածքների կլինիկական պաթոլոգիան, դոքսոռուբիցին ցիկլոֆոսֆամիդով հարուցված տոքսիկ, իշեմիկ կարդիոմիոպատիան և դապագլիֆոզինի կիրառումը` որպես կարդիոպրոտեկտոր։

Անահիտ Ազնաուրյանը հույն մասնագետների հետ մասնակցել է նաև Հյուսվածաբանության ամբիոնի քննական շրջանին՝ 1 օր քննություն անցկացնելով 3 խմբի մոտ։

Արիստոտելի համալսարանի վերոնշյալ ամբիոնների ողջ անձնակազմը հիացմունք է արտահայտել հայ մասնագետի ներկայացրած փորձարարական աշխատանքի բարձր որակի վերաբերյալ։ Հավաստագրի համաձայն՝ նա իրեն դրսևորել է որպես լավագույն ձևով պատրաստված հետազոտող և գերազանց դասախոս։

Նշենք, որ սա Անահիտ Ազնաուրյանի երկրորդ այցն էր նույն համալսարան։ Առաջին այցը տեղի էր ունեցել 2017 թվականին։