Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անցացվել է «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» համաժողովը

Անցացվել է «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» համաժողովը

«ԲԻԼ Հայաստան» առողջապահական ուսանողների ասոցիացիան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ գործակցությամբ կազմակերպեց ամենամյա միջոցառում՝ «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» խորագրով համաժողովը ուսանողների, օրդինատորներ և բժիշկների համար:

Միջոցառման նպատակն է համախմբել առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին՝ նպաստելով նրանց գիտելիքի զարգացմանը:

Ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) աշխարհում մահվան թիվ մեկ պատճառն են։

ՈՎՀ-ները գենետիկական, ֆիզիոլոգիական, շրջակա միջավայրի և վարքագծային գործոնների համադրության արդյունք են: Վարքագծային սովորությունները՝ վնասակար սովորություններ, ներառում են այն գործողությունները, որոնք վնասում են մարդու առողջությանը և սահմանափակում են անձին իր կարողությունների լիարժեք օգտագործումից ողջ կյանքի ընթացքում:

Համաժողովի ընթացքում հրավիրված մասնագետները խոսեցին անհատի և հանրային առողջության վրա վատ սովորությունների ազդեցության, ինչպես նաև դրանց բացասական ազդեցության նվազեցման ուղիների մասին:

Անցյալ տարի «ԲԻԼ Հայաստանի» կողմից կազմակերպված համաժողովը համախմբեց 8 տարբեր երկրից ժամանած խոսնակների և 250 մասնագետի: Այս տարի համաժողովն անցկացվեց արդեն 4-րդ անգամ:

Ներկաները լսեցին հետաքրքիր ելույթներ, քննարկումներ և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Նախաձեռնող կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման հովանավոր Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամին, գործընկեր ՀՀ առողջապահության նախարարությանը, խոսնակներին և բոլոր մասնակիցներին: