Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը

Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը

Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» խորագրով գիտաժողովը:

Վիրաբույժ-ստոմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների մասնակցությամբ հագեցած այս միջոցառմանը քննարկվեցին մասնագիտական բազմաթիվ արդի թեմաներ: Նշենք, որ 2016 թվականից՝ ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը ղեկավարում է Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան:

Կայացած այս գիտաժողովի մասնակիցներին կտրվի 5 ՇՄԶ տեսական կրեդիտ: