Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանական կրթաթոշակառուների հավակնորդները ներկայացվեցին ռեկտորատի նիստում

Անվանական կրթաթոշակառուների հավակնորդները ներկայացվեցին ռեկտորատի նիստում

ԵՊԲՀ ռեկտորատի նիստում բժշկական բուհի ղեկավարին և ռեկտորատի անդամներին դեկանները ներկայացրին 2023-2024 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հավակնորդ ապագա բժիշկներին:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3, Ստոմատոլոգիական ֆակուլտետի 2, Ռազմաբժշկական ֆակուլտետի 1 ուսանող, և Դեղագիտական ֆակուլտետի 1 մագիստրոս այս տարվա կրթաթոշակի հավակնորդ են:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Սամվել Բատիկյանը «Վահան Արծրունու անվան», Շուշաննա Աթաջանյանը «Գրիգոր Արեշյանի անվան», Ժասմենա Հայրապետյանը «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան», Ստոմատոլոգիական ֆակուլտետից Սոնա Գալստյանը «Ռուբեն Յոլյանի անվան», Լիլիթ Ստեփանյանը «Կառլեն Եսայանի անվան», Ռազմաբժշկական ֆակուլտետից Հայկ Գեղամյանը «Մերուժան Ստեփանյանի անվան» կրթաթոշակի հավակնորդ է:

Ինչպես նաև ռեկտորատի անդամներին ներկայացվեց Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Ալվարդ Նասիբյանի թեկնածությունը «Ակադեմիկոս Էմիլ Գաբրելյանի անվան» կրթաթոշակի:

Նշենք, որ մեկդարյա բժշկական բուհում անվանական կրթաթոշակ սահմանված կարգի համաձայն շնորհվում է գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն և օրինակելի վարք ունեցող ուսանողներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով այս ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հավակնորդներին մաղթեց նրանց նորանոր հաջողություններ բժշկագիտության բնագավառում:

Բուհի ղեկավարը ռեկտորատի անդամներին ներկայացրեց նաև ուսանողների մարզական հաջողությունները: ԵՊԲՀ ուսանող Էրիկ Կրբաշյանը գրավել է Համահայկական 8-րդ խաղերի ծրագրով բադմինթոնի զուգախաղերում 1-ին տեղը, իսկ Մարիամ Սարգսյանը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությանը աջ և ձախ ձեռքերով նվաճել է բրոնզե մեդալ։ Համարվում է առաջին բազկամարտիկ աղջիկը Հայաստանում, որն ունի մեդալ միջազգային առաջնությունից։