Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկների ֆուտբոլային հաջողությունները

Ապագա բժիշկների ֆուտբոլային հաջողությունները

ԵՊԲՀ ուսանողները տարբեր սպորտաձևերում հաջողություններ են գրանցում: Մարտից մեկնարկած ֆուտզալի միջբուհական առաջնությանը ևս հերացիականները լավագույն արդյունքներն ունեն:

Առաջնությանը մասնակցել են հանրապետության բոլոր պետական բուհերը: Կիսաեզրափակիչ փուլում Երևանի պետական բժշկական համալսարանը և Շիրակի պետական համալսարանը 4:4 հաշվով ավարտել են խաղը, ուստի այն շարունակել են պենալներով և հաղթանակ ապահովել բժշկական բուհի համար:

Նոյեմբերի վերջին՝ եզրափակիչ փուլում ԵՊԲՀ ուսանողները կմրցեն Տնտեսագիտական համալսարանի թիմի հետ: Այս հաջողությունները աննախադեպ և ոգևորիչ էին բժշկական համալսարանի համար:

Խաղերի ընթացքում ապագա բժիշկները հաղթել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին՝ 7:2 հաշվով: