Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկը պետք է միշտ գիտելիքի քաղց զգա. հնդիկ ուսանողուհի

Ապագա բժիշկը պետք է միշտ գիտելիքի քաղց զգա. հնդիկ ուսանողուհի

Ապագա նյարդաբան Ռադհիկա Ռաթին հպարտ է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ ընտանիքի մի մասնիկն է:

23-ամյա հնդկուհին Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է: Ծնվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:

«Կենսուրախ և արկածախնդիր մարդ եմ, փորձում եմ ուրախություն գտնել նույնիսկ ամենաչնչին բաներում: Կյանքում առաջնորդվում եմ հույն մեծ փիլիսոփա Արիստոտելի ուսմունքով, որի համաձայն՝ «Հույսը արթուն երազ է»: Սիրում եմ ճանապարհորդել, բայց համավարակի ընթացքում մի նոր բան հայտնաբերեցի՝ սեր դեպի խոհանոցը», – պատմում է Ռադհիկան:

Հնդիկ ուսանողուհին անցկացնում է ազատ ժամանակը՝ բժշկության և տեխնոլոգիաների ոլորտում կատարված հետազոտություններ կարդալով: Սիրում է նաև ինքնակենսագրական ֆիլմեր դիտել:

«Իմ մանկության երազանքն է եղել դառնալ բժիշկ: Երբեք չեմ կարողացել տեսնել այլ մարդկանց տառապանքները, ուստի որոշեցի, որ ուրիշի ցավը մեղմացնելու համար առողջապահությունից ավելի լավ մասնագիտություն չկա», – ընդգծում է Ռադհիկան:

Դասընկերուհին արդեն սովորում էր ԵՊԲՀ-ում, և հենց նրա միջոցով ապագա բժիշկն իմացավ հայկական բժշկական դարբնոցի մասին: «Ապշեցի` տեսնելով Հայաստանի գեղեցկությունը: Եվ հպարտ եմ, որ 100-ամյա բժշկական համալսարանի մի մասն եմ», – խոստովանում է Ռադհիկան:

Անկեղծանում է, որ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինչպես է 1.5 կգ քաշ ունեցող փոքր օրգանը՝ ուղեղը, միավորում մեր ամբողջ օրգանիզմը: «Հետևաբար՝  իմ հետաքրքրության ոլորտը նյարդաբանությունն է», – ասում է Ռադհիկան:

Երևանում, նրա համոզմամբ, կյանքը շատ հագեցած է: «Ես երբեք չեմ տեսել հայերի նման մարդկանց, որոնք այդքան սիրում և փայփայում են իրենց մշակույթն ու ժառանգությունը», – շեշտում է հնդկուհին:

Բժշկի համար, նրա կարծիքով, շատ կարևոր է լինել բարի և համբերատար: «Կարծում եմ՝ հետևողականությունը լավ բժիշկ լինելու, ինչպես նաև հաջող կարիերա ունենալու բանալին է: Իսկ մենք՝ որպես ապագա բժիշկներ, պետք է միշտ գիտելիքի քաղց զգանք», – ավելացնում է Ռադհիկա Ռաթին:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino