Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա վիրաբույժները շարունակում են կատարելագործել գործնական հմտությունները

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող օպերատիվ վիրաբուժության խմբակը, որը միտված է կատարելագործել ուսանողների գործնական հմտությունները, իր շուրջն է համախմբել ինչպես տեղացի, այնպես էլ՝ օտարերկրացի ուսանողներին:

Խմբակում առկա է երեք հիմնական ուղղություն՝ ընդհանուր, անոթային, միկրո և պլաստիկ վիրաբուժություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համակարոգողները: Վերջիններս ներգրավվում են ուսանողներին՝ զարգացնելով ընտրած ուղղությունը: Կարևորվում են ինչպես գործանական, այնպես էլ՝ տեսական հմտությունները: Օպերատիվ վիրաբուժության խմբակի միկրո և պլաստիկ վիրաբուժության հոսքում ներգրավված է շուրջ 40 ուսանող՝ 20 տեղացի և 20 ԱՊՀ երկրներից: Ամենօրյա պարապմունքների շրջանակում ուսանողները սովորում են նյարդակար, անոթակար, ջլակար և այլ հմտություններ:

Օրինակ՝ միկրո և պլաստիկ վիրաբուժության հոսքի ուսանողներն արդեն ձեռք բերած հմտությունների շնորհիվ միկրովիրաբուժական գործիքների օգնությամբ պատրաստել են օրիգամի թռչյուն:

Յուրաքանչյուր շաբաթ օպերատիվ վիրաբուժության խմբակի անդամները հանդես են գալիս զեկույցներով՝ ամփոփելով նախորդ շաբաթ կատարած աշխատանքների արդյունքները: