Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագայի գիտական նոր նվաճումները ձեր օգնությամբ են կյանքի կոչվելու. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Ապագայի գիտական նոր նվաճումները ձեր օգնությամբ են կյանքի կոչվելու. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ անուն առ անուն Ուսանողության օրվա առթիվ:

Ուսանող լինելը մեր հասարակության մեջ  բոլոր ժամանակներում պատվաբեր է:  Ապագա բժիշկ լինելը կրկնակի է ավելացնում սովորողների պատասխանատվությունը ընտանիքում, շրջապատում:

Վստահեցնում եմ, որ մեկդարյա պատմություն ունեցող բժշկական բուհը ջանք չի խնայում ուսանողներին լավագույն, մրցունակ կրթություն ապահովելու հարցում:

Մենք ձգտում ենք բարելավել ու բարեփոխել կրթական, հետազոտական ծրագրերը, նյութատեխնիկական հագեցվածությունը, ուսումնառության պայմանները: Կրթությունը զենք է, կրթությունը առաջմղման շարժիչ է, որը ուսանողին տալիս է անեզր հնարավորություններ աշխարհը բացահայտելու և դեպի լավը փոխելու համար:

Ապագայի գիտական նոր բացահայտումներն ու նվաճումները, վստահ եմ, նաև ձեզանից շատերի օգնությամբ են կյանքի կոչվելու, իսկ դրա համար հարկավոր է նախաձեռնողականություն և աշխատասիրություն:

Սիրելի ուսանողներ, ձերն է ոչ միայն այս, այլև ամեն օրը, քանի որ ապագան, վաղվա լուսավոր օրը ձեր ձեռքերում է:

Ձևավորեք ամուր կամք, տոկունություն և ուժ` դիմակայելու բոլոր այն փորձություններին, որոնք թրծում են լավ մասնագետին, լավ բժշկին, մարդուն:  

Եղեք առողջ, եղեք կենսուրախ, ձգտող և երջանիկ: