ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում, Առաջադեմ հետազոտական հմտություններ առարկայի շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Ռոնի Զաքարիան (PhD) դասախոսություն է վարել «Հետազոտական հարց, նպատակ և վարկածի ձևակերպում» թեմայով:
Ռոնի Զաքարիան օպերատիվ հետազոտությունների մասնագետ է, ով ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ և շուրջ 400 գիտական աշխատանք։
Մասնագետը ներկայացրեց, թե ինչպես ճիշտ կազմել հետազոտական հարց և սահմանել հետազոտության նպատակներ։
Ինտերակտիվ քննարկումների ընթացքում նա կիսվեց իր տարիների փորձով և պատասխանեց ուսանողների հարցերին։
Փորձագետի խոսքով լավ տրված հարցը պատասխանի կեսն է։ Առարկայի համար նոր փորձառությունն էր այն, որ դասախոսությունը վարում էր միջազգային որակավորում ունեցող հրավիրված մասնագետ։
Հանդիպումը վարում էր Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, «Առաջադեմ հետազոտական հմտություններ» առարկայի դասախոս Արտեմ Գրիգորյանը։
Այս ձևաչափի դասախոսությունները շարունակական են լինելու: