Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Առաջին օգնության կանոնների իմացությունը անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար

Առաջին օգնության կանոնների իմացությունը անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար

Տարիներ ի վեր, սկսած 2000 թվականից, սեպտեմբերի 9-ը շատ երկրներում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր։ Դրա անցկացման նախաձեռնողներն են եղել  Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման անդամները։ Նշված  ժամանակվանից առաջին օգնության դասընթացներ են անցել հազարավոր կամավորներ՝ օգնելով փրկել շատ ավելի մեծ թվով մարդկանց կյանքեր։ Սեպտեմբերի 9-ին տարբեր երկրներում Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման աշխատակիցների, ինչպես նաև տարբեր բժշկական և փրկարարական կազմակերպությունների ջանքերով անցկացվում են միջոցառումներ և խորհրդատվություններ՝ առաջին օգնության անհրաժեշտության, կարևորության և եղանակների վերաբերյալ։

Առաջին օգնության նպատակը՝ տուժածի կյանքի փրկման, տառապանքների նվազեցման և հնարավոր բարդությունների զարգացման կանխարգելման համար անհրաժեշտ ամենապարզ բժշկական միջոցառումների իրականացումն է։ Պրոֆեսիոնալ մակարդակով այս օգնությունը, իհարկե, մատուցում են բժիշկները։ Նրանցից բացի, առաջին օգնության հմտություններ պետք է ունենան նաև փրկարարները և ոստիկանության աշխատակիցները։

Սակայն, ինչպես կյանքն է ցույց է տալիս, արտակարգ օգնություն պահանջող իրավիճակները հիմնականում անսպասելիորեն են առաջանում, ժամանակի սահմանափակ պայմաններում և հաճախ առանց բժշկական կրթություն ունեցող մարդկանց ներկայության։ Միևնույն ժամանակ, կարևոր է հիշել, որ առաջին օգնություն ցուցաբերելը տուժածին առավել արդյունավետ է այսպես կոչված «ոսկե ժամի» ընթացքում։ Հենց այս ժամանակահատվածում հանկարծակի և ծանր վնասվածքներ ստացածը կարող է առավել արդյունավետ օգնություն ստանալ իր կայուն վիճակը պահպանելու համար՝ օրգանիզմի առավելագույն հարմարողական ֆունկցիաների շնորհիվ։  Համարվում է, որ վնասվածք ստացած անձի  հիվանդանոց տեղափոխումը առաջին ժամի ընթացքում բարձրացնում է նրա ապրելու հավանականությունը և զգալիորեն նվազեցում վնասվածքից հետո բարդությունների զարգացման ռիսկը։ Այդ պատճառով, ժամանակին շտապ բժշկական օգնության ցուցաբերումը շարունակում է մնալ որոշիչ գործոններից մեկը՝ մարդկանց կյանքը փրկելու գործում։

Շտապօգնությունը միշտ չէ, որ կարող է ժամանակին ժամանել վթարի վայր: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ում շտապօգնության մեքենայի սպասման միջին ժամանակը 30 րոպե է։ Հայաստանի համար ստույգ վիճակագրություն չկա, բայց կարելի է ենթադրել, որ դա միանշանակ առնվազն կես ժամ է։ Հետևաբար, մեզանից յուրաքանչյուրի` մինչև փրկարար ծառայության ժամանումը, տուժածին անհրաժեշտ առաջին օգնություն ցուցաբերելու ունակությունը կարող է որոշիչ դեր խաղալ մարդու կյանքը փրկելու գործում: Կարևոր է գիտակցել, որ ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից, և վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել զոհի դերում։ Առաջին օգնության կանոնների իմացությունը և տուժածներին ժամանակին առաջին օգնություն ցուցաբերելու կարողությունը կենսական հմտություն է յուրաքանչյուր մեծահասակի համար, ով արտակարգ իրավիճակներում կարող է փրկել իրեն, իր հարազատների կամ շրջապատի կյանքը:

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ամեն տարի բնակչության մահվան մինչև 10%-ը և հաշմանդամության բոլոր դեպքերի մինչև 15%-ը տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարների, այրվածքների, ընկնելու կամ խեղդվելու հետևանքով առաջացած վնասվածքների պատճառով: Վնասվածքները 15-ից 45 տարեկան անձանց մահվան հիմնական պատճառն են և հանգեցնում են տասնյակ միլիոնավոր շտապ օգնության բաժանմունք այցելությունների: Հայաստանի համար այս թեման առավել քան արդիական է, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների, մահացության և հաշմանդամության ցուցանիշների շարքում վնասվածքները զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը։

Մինչդեռ, ըստ բրիտանական Կարմիր խաչի և այլ բարեգործական ու բժշկական կազմակերպությունների վիճակագրության տվյալների վերլուծության արդյունքների, մարդկանց միայն 16%-ն ունի բավարար գիտելիքներ առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ: Մեծահասակների 85%-ը վստահ չէ, որ կարող է առաջին օգնություն ցուցաբերել անգիտակից մարդուն, և առաջին օգնության հմտություններ ունեցող 20 անձանցից միայն մեկը իրականում կկարողանա արտակարգ իրավիճակներում ցուցաբերել օգնություն: ՌԴ-ում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, հարցմանը մասնակցած անձանցից միայն 15,9%-ն է ասել, որ կկարողանա առաջին օգնություն ցուցաբերել ՃՏՊ հետևանքով տուժածին։ Հարցվածների 25,7%-ը հաստատել է, որ կփորձի ինչ-որ բան անել, սակայն կասկածել է սեփական կարողությունների վրա, իսկ 58,4%-ը խոստովանել է, որ չի կարող օգնել։

Ինչպես հայտնի է, առաջին բուժօգնության տեսական հիմունքները դասավանդվում են ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին։ ԵՊԲՀ-ում ​​ համալսարանի և բժշկական քոլեջի ուսանողները, բացի տեսական գիտելիքներից, ձեռք են բերում նաև գործնական հմտություններ։ Ամենամյա ամառային դպրոցի շրջանակներում «Հերացու» անվան ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ։

yemek tarifleri betpark rokubet melbet rokubet betpark madridbet rokubet betpark hititbet rokubet supertotobet supertotobet betpark betgaranti betgaranti xslot