«Առողջապահության բնագավառի ֆինանսավորման առանձնահատկությունները ապահովագրական համակարգի պայմաններում» դասընթացի ընդունելություն

«Առողջապահության բնագավառի ֆինանսավորման առանձնահատկությունները ապահովագրական համակարգի պայմաններում»  դասընթացի ընդունելություն

«Առողջապահության բնագավառի ֆինանսավորման առանձնահատկությունները ապահովագրական համակարգի պայմաններում» թեմայով հավաստագրային 6 օրյա դասընթացն իրականացվում է ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի կողմից: «Առողջապահության բնագավառի ֆինանսավորման առանձնահատկությունները ապահովագրական համակարգի պայմաններում» հավաստագրային դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևայլ հարցերը.

  • առողջապահության բնագավառի ֆինանսավորում, մասնավորապես՝ պետական բյուջեի ձևավորում,
  • ծրագրային ֆինանսավորման առանձնահատկություններ,
  • ֆինանսական միջոցների հատկացում,
  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կաղմակերպություններում դրանց բաշխման առանձնահատկություններ,
  • ապահովագրական համակարգի ներդրում։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ առողջապահության բնագավառի կազմակերպությունների ֆինանսավորման գործընթացի, վերաբերյալ, այդ թվում գործող և ապագայում նախատեսված իրավական ակտերով սահմանվող կարգավորումների մասին, ներառյալ բյուջետային/հիմնադրամից միջոցների հատկացման, բուժաշխատողների վարձատրության սկզբունքների, առողջապահության ապահովագրության ներդրման և կիրառման վերաբերյալ։ 

Ծրագրի բովանդակությունը

  1. ՀՀ առողջապահության բնագավառի նկարագիրը և համեմատական բնութագիրը
  2. Առողջապահության բնագավառի ֆինանսավորման հիմունքները
  3. Ծառայությունների գնման առանձնահատկությունները, գնագոյացման մեխանիզմները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման հիմունքները
  4. Բուժաշխատողների վարձատրության մեխանիզմները Հայաստանում
  5. Համապարփակ բժշկական ապահովագրության հիմունքները
  6. Համապարփակ բժշկական ապահովագրությունը Հայաստանում

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 17 կրեդիտ (12 տեսական և 5 գործնական):

Մանրամասներ

  • Տևողություն`2024թ. ապրիլի 15ից  մինչև մայիսի -02-ը
  • Դասերի օրերը`երկուշաբթի և հինգշաբթի ՝ 16:00-19:00
  • Մասնակիցների քանակը`մինչև 25
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան 
  • Արժեքը՝ 000 ՀՀ դրամ  (ԵՊԲՀ աշխատակիցների և շրջանավարտների համար՝ 30.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ բուժաշխատողներ,
  • առողջապահության ֆինանսավորման գործընթացում ներգրավված մասնագետներ,
  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ,
  • ֆինանսական մասի պատասխանատուներ։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 04.04.202415.04.2024

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին`308); 091 837 212: