«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթաց

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթաց

Հրավիրոմ ենք «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից տեղափոխված ավագ և միջին բուժաշխատողներին մասնակցելու նոյեմբերի 7-ից մեկնարկող «Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացին, որի նպատակն է ավագ և միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել բնագավառի արդի իրավական կարգավորումները, որոնք կնպաստեն ինչպես բուժաշխատողների, այնպես էլ պացիենտների իրավական պաշտպանվածությանը։

Ավագ և միջին բուժաշխատողներին կտրամադրվի 5 տեսական ՇՄԶ կրեդիտ:

Դասընթացի օրերն են՝ նոյեմբերի 7-ը (Աբովյան 50/5 մասնաշենքի դահլիճ) 9-ը, 10-ը և 14-ը («Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լսարան):

Սկիզբը ժամը՝ 16:00-ին:

Գրանցումների համար խնդրում ենք մոտենալ ԵՊԲՀ-ի Աբովյան 50/5 հասցեում գտնվող մասնաշենքի «Հերացի» վերլուծական կենտրոն` (անձնագրի կամ նույնականացման քարտի և դիպլոմի պատճեներով) կամ գրեք ahovhannisyan1985@ysmu.am էլ. հասցեին թողնելով հեռախոսահամար։

Մանրամասների համար կարող եք զանգահարել +37491389787 հեռախոսահամարով