Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Գրետա Սահակյանը մասնակցել է հոկտեմբերի 20-22-ը Թբիլիսիում կազմակերպված միջազգային նեյրոգիտության համաժողովին (International Neuroscience Conference-NEURO 2023): Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 170 մասնակից:
Համալսարանականը հանդես է եկել բանավոր զեկույցով ներկայացնելով Նյարդաբանության ամբիոնի, լոգոպեդների հայկական ասոցիացիայի և «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ իրականացվող հետկաթվածային բարդությունների կանխարգելմանն ուղղված հետազոտական նախագծից արդյունքներ՝ «Կլման ակտի վաղաժամ թերապիայի դերը հետկաթվածային ելքի և դիսֆագիայի վերականգնման վրա» թեմայով:
Արժանացել է արծաթե մրցանակի լավագույն բանավոր զեկույց անվանակարգում: