Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին, և տպագրվել է նախօրեին։
Նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը և բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որևէ հետագա ռազմական ագրեսիա կանխելու, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին միջազգային օգնություն տրամադրելու և մարդասիրական աղետից դուրս գալուն օգնելու համար:
Հեղինակների թվում են Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին, Նորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, հայտնի բժիշկներ Բրայս Գայետը, Լուկա Ալդրգիետտին, Իվան Կոզակովը, Շանթ Շեքերդիմյանը, Իբրահիմ Դաղերը, Ստավրոս Անտոնիուն, Գարրի Ասլանյանը, ինչպես նաև այլ հայ և օտարերկրացի բժիշկներ։
Նամակի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝