Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բացահայտելով մարդու էության գաղտնիքները». դասախոսություն բժշկական համալսարանում

«Բացահայտելով մարդու էության գաղտնիքները». դասախոսություն բժշկական համալսարանում

Կապույտ դահլիճում երեկ կայացավ անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի դասախոսությունն ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար:

Թեման էր «Մահվան անհայտ ազդանշանները․ Աղաջանյանի էֆեկտը. հիշողությունն է ղեկավարում մեզ․ ամեն նորը լավ մոռացված հինն է»:

Պրոֆեսոր Թադևոսյանի դասախոսությունը հերթական անգամ հնարավորություն տվեց ունկնդիրներին բացահայտել մարդու էության գաղտնիքները:

Հիմնական թեզերն էին․

  • Ադապտացիա
  • Սթրես
  • Վարքագիծ
  • Տեղեկատվություն
  • Կենսաբանական կապ
  • Էվոլյուցիա։

«Ես ձեզ հետ կիսվում եմ բազմաթիվ փորձերի արդյունքներով, որոնց նպատակն է եղել պարզել՝ ով ենք մենք, ինչ գործառույթ անենք այս մոլորակի վրա», – նշեց Ադել Թադևոսյանը՝ ներկայացնելով մարդուն աշխարհի գիտական պատկերում։

Անդրադառնալով մարդկային հիշողությանը՝ պրոֆեսորը շեշտեց, որ այն ոչ պահարան է և ոչ էլ գրադարան, ինչպես սխալմամբ կարծում են շատերը։ «Մարդու հիշողության մեջ ներառված են իրականության բոլոր մասերը», – բացատրեց նա։

Ներկայացնլով Danio ձկների կամ ձեբրաձկների (zebrafish) վարքի ուսումնասիրության արդյունքները՝ դասախոսողը շեշտեց, որ դրանք ապրում են միլիոնավոր տարիներ, չունեն գլխուղեղ, ողնուղեղ և ունեն ընդամենը 2 նեյրոն։ «Մարդու հիմքը նյարդային համակարգն է», – ընդգծեց պրոֆեսորը։

Անվանի հոգեբույժը խոսեց նաև Աղաջանյանի էֆեկտի մասին՝ մանրամասնելով դրա հիմնական գործոններն ու առաջացման պայմանները, որոնց թվում են ագլոմերացիան, անբավարար տեղեկատվությունը կամ դրա բացակայությունը, մահվան սթրեսը, վախը, տագնապը, «ամբոխի» հոգեբանությունը։

Միջոցառմանը ներկա էին տարբեր ամբիոններից դասախոսներ, հոգեբանության և հոգեբուժության բնագավառի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը: