«Բուժհաստատությունների կառավարում» (Executive MBA) կրթական ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանը և «Մենեջմենթ Միքս» ընկերությունը համատեղ իրականացնելու են մրցույթ, որի ընթացքում 2022-23թթ. շրջանավարտներից 2-ը, որոնք մինչև սույն թվականի հուլիսի 15-ը կներկայացնեն հակիրճ նախագիծ, հնարավորություն են ստանալու 1 շաբաթ անցկացնել Բեյրութում և փորձի փոխանակում, վերապատրաստումներ անցնել Լիբանանի մի քանի բուժհաստատությունում, ներառյալ՝ «Կարագյոզյան կենտրոն» բժշկական կենտրոնում:
Հունիսի 3-ին մագիստրոսական ծրագրի 6-րդ խմբի ինտենսիվ դասընթացային ծրագրի վերջին օրը` մասնակիցների հետ հանդիպման ընթացքում, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ այս հնարավորությունը եզակի է:
«Մասնակիցներն այս նախաձեռնությամբ փաստացի հնարավորություն ունեն տեղում տեսնելու, ծանոթանալու այն ամենին, ինչը մեկ տարվա ընթացքում ուսուցանել են և ուսումնասիրել», – ասաց պրոֆեսոր Հովհաննիսյանը:
Նույն օրը Բեյրութի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանը մասնակիցների համար դասախոսեց հանրային առողջության կազմակերպման մասին: