Ներկայացնում ենք Brain Bee Armenia and Georgia մրցույթի կամավորներին, որոնց ձգտումն ու նվիրվածությունը զգալի նշանակություն ունեցավ մրցույթի կայացման գործում:
Աշխատանքներում ընդգրկվել են ԵՊԲՀ ուսանողներ Աննա Սիրադեղյանը, Անժելա Սալորյանը, Ռուբեն Մինասյանը, Էլեն Հայրապետյանը, Սուրեն Վլասյանը, Անի Գաբրիելյանը, Լուիզա Ղազարյանը, Մանե Ղևոնդյանը, Մանե Կուրղինյանը, Արթուր Ռիզերը, Աբրահամ Համբարձումյանը, Էմմա Հովսեփյանը, Նանե Ենգիբարյանը, Ասյա Ղանդիլյանը, Կարմելա Աբաղյանը և UWC Դիլիջան դպրոցի աշակերտներ Յակուբ Զարկոն և Պատրիկ Ստելմասզեկը:
Մրցույթի համակարգողներն էին Մհեր Կուրղինյանը և Կորնելիա Բարտոշևիցը:
Կամավորներն ընդգրկվել են ինչպես կազմակերպչական, այնպես էլ գիտական թիմերում և օգնել ողջ գործընթացին։
Մանե Ղևոնդյանը նշում է, որ իր երկրի առաջին Brain bee օլիմպիադայի աշխատանքներում ներգրավված լինելը մեծ բավականություն է եղել, քանի որ օգնել է հետաքրքրություն առաջացնել նեյրոգիտության նկատմամբ դպրոցականների շրջանում։
Ռուբեն Մինասյանը ոգևորությամբ է փաստոըմ, որ անփոխարինելի փորձ էր ընդգրկվել այն մարդկանց թիմում, որոնք կրթում են երկրի երիտասարդ շնորհալիներին:
Նրա խոսքով` զգացվում էր երիտասարդների բուռն հետաքրքրությունն ու մոտիվացիան, և դա ոգեշնչում էր աշխատանքային ամիսներին:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր կամավորներին Brain Bee Armenia and Georgia մրցույթում անշահախնդիր աշխատանքի և անգնահատելի ներդրման համար: