Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ միջոցառում

«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ միջոցառում

Բժշկական համալսարանում անցկացվեց «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ միջոցառումը, որին մասնակցում էր ապագա բժիշկների 5 խումբ։

Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառման ժյուրիի կազմում էին ամբիոնի դասախոսները, որոնք խաղի ավարտին գնահատեցին խմբերին տարբեր անվանակարգերում։

Խմբերը միմյանց ուղղեցին մասնագիտական տարբեր հարցեր՝ դիզենտերիայի, տուբերկուլյոզի, խոլերայի, այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման, հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման, պատվաստումների ժամկետների և պատվաստանյութերի նպատակահարմարության վերաբերյալ` այդ կերպ հարստացնելով իմացությունն ու գիտելիքը տարբեր թեմաների շուրջ:

Լավագույններն արժանացան մրցանակների։