«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով հավաստագրային դասընթացի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել առաջնորդության վերաբերյալ ժամանակակից գիտելիքներ և գործնական հմտություններ:
«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով դասընթացի շրջանակներում մասնակիցներին կտրամադրվեն մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և գործիքներ առաջնորդման, կառավարման, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների խնամքի հոգեբանական առանձնահատկությունների և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ, կոնֆլիկտեների կառավարման հմտություններ, կներկայացվեն բժշկական անձնակազմի կոմպետենտությունների զարգացման ուղիները, միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև մասնկաիցները ձեռք կբերեն պրակտիկ հմտություններ բժշկական որակի կառավարման բնագավառում:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 18 կրեդիտ:
Մանրամասներ
Թիրախային լսարան
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 23.03.2022 – 04.04.2022
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար` 308); 091 837 212: