Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհի ղեկավարը ծանոթացավ «Լանցետ» ծրագրի մասնակիցների հմտություններին

Բժշկական բուհի ղեկավարը ծանոթացավ «Լանցետ» ծրագրի մասնակիցների հմտություններին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ծանոթացավ «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի շրջանակում ապագա բժիշկների ձեռք բերած վիրաբուժական հմտություններին ու գիտելիքներին:

Անոթային, միկրո և պլաստիկ, ինչպես նաև որովայնային (աբդոմինալ) վիրաբուժության ոլորտներում մասնագիտացող ուսանողները փորձարարական վիրասրահում բուհի ղեկավարին ներկայացրին ծրագրի նեղ մասնագիտական հմտությունների երկրորդ փուլի ընթացքում ստացած փորձը, վիրահատություններ կատարելու կարողությունը:

Արմեն Մուրադյանը, հանգամանորեն ականատես լինելով ապագա վիրաբույժների վստահ և անշտապ աշխատանքին, իր հերթին, կարևոր խորհուրդներ տվեց ուսանողներին վիրահատական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից և, հայտնելով իր գոհունակությունը, հաջողություն մաղթեց նախաձեռնությանը:

Կարևոր է ընդգծել, որ «Լանցետ» ծրագրի մասնակիցներից շատերը Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին և մինչ այսօր Երևանի և Ստեփանակերտի բժշկական կենտրոններում առաջին բուժօգնություն են ցույց տվել մեր վիրավոր զինծառայողներին և 24-ժամյա աշխատանքի շնորհիվ նպաստել նրանց շուտափույթ ապաքինմանը:

Նշենք, որ Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրն առաջինն է մեր երկրում բժշկական կրթության ոլորտում գործնական հմտությունների և անհրաժեշտ փորձի ապահովման առումով: