Բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում այս անգամ ներկայացնում ենք ԵՊԲՀ անվանի շրջանավարտներից մեկին, որն ապրում և մասնագիտական գործունեություն է ծավալում հայրենիքից հեռու: Կարինե Գաբրիելյանն արդեն մի քանի տասնամյակ է ԱՄՆ-ում մեծ հաջողություններ է գրանցել ակնաբուժության ոլորտում՝ չկորցնելով կապը հարազատ համալսարանի հետ:
– Ինչպեք նշել եք մի առիթով` կյանքի առաջին փուլը՝ ուսանողական տարիները, Ձեր և Ձեր ամուսնու համար անհոգ էին, երկրորդ փուլում՝ հայրենիքից հեռու սկսվել են իրական դժվարությունները, երբ պետք էր հաղթահարել օտարությունը, մասնագիտական ոլորտում կայանալու խոչընդոտները: Երբևէ կպատկերացնեի՞ք,, որ Հայաստանից հեռու եք ապրելու, ի՞նչպես կայացրիք հայրենիքից մեկնելու որոշումը։
– Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար։ Առաջինը նշեցիք ուսանողական տարիների անհոգութունը։ Անհոգությունը հարաբերական է…
Անհոգ էինք, որովհետև երիտասարդ էինք։ Ինչպես Եվրիպիդն է ասել` «Երիտասարդությունը աﬔնալավ ժամանակն է լինել հարուստ և աﬔնալավ ժամանակն է լինել աղքատ»։ Անհոգ էինք, որովհետև ﬔր հայրենիքում էինք։ Ըստ ռուսական ասացվածքի` տանը պատերն էլ են օգնում…
Չունեինք լեզվի և բարքերի հետ կապված արգելքներ, իսկ կենցաղային հարցերը հիﬓականում լուծված էին։ Մենք ﬔր կյանքի այն շրջանում էինք, երբ կարևորագույն հարցը` մասնագիտություն ձեռք բերելն էր։ Թե´ իմ, և թե´ Հարությունի ընտանիքում, վաղ մանկությունից, կրթության և աշխատասիրության կարևորութունն առաջնակարգ տեղ էր գրավում։
1990 թվականին հնարավորություն ստեղծվեց վերապատրաստվել Աﬔրիկայի Միացյալ Նահանգների Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի ակնաբուժական կենտրոնւմ (USC)։
Վերապատրաստման վերջում, երբ պատրաստվում էի հրաժեշտ տալ իմ ղեկավարին` հանրահռչակ ակնաբուժ Ստիվ Րայանին, ով նաև համալսարանի բժշկական դպրոցի ռեկտորն էր, նա անսպասելիորեն առաջարկեց երկարեցնել իմ վերապատրաստման ժամկետը և ընդգրկել ինձ իր իսկ ղեկավարած գիտական խմբին: Իմ վերապատրաստման աﬕսների ընթացքում էր, երբ ես անﬕջականորեն շփվեցի ժամանակակից տեսական եվ պրակտիկ ակնաբուժության հետ և իմ երազանաքը դարձավ տիրապետել այդ գիտելիքներին և վիրահատական վարպետությանը։ Նամակ գրեցի Հայաստանի Առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանին` խնդրելով թույլատրել ինձ շարունակել իմ վերապատրաստումը ԱՄՆ-ում։ Նախարարի թույլատվությունից հետո, անﬕջապես սկսեցի իմ գիտական աշխատանքները պրոֆեսոր Րայանի խմբում և ﬕաժամանակ` պատրաստվել բժիշկների լիցենզավորման քննությանը, քանի որ առանց դրա չէի կարողանալու շփվել հիվանդների հետ։ Մի քանի աﬕս անց, ﬔր գիտական խմբին ﬕացավ նաև ամուսինս` ակնաբուժ, Հարություն Հովհաննիսյանը։ Այդ ժամանակ, ﬔնք երկուսս էլ գիտությունների թեկնածուներ էինք, Հարությունն աշխատում էր նաև իր դոկտորական թեզի վրա։ Չնայած դրան, ﬔնք հասկացանք, որ դեռևս շատ բաներ ունեինք սովորելու, որպեսզի ﬔզ կարողանայինք համարել լիարժեք մասնագետներ, և տեսանք անծայրածիր հնարավորություններ` ակնաբուժության ﬔջ խորանալու համար։ Այդ ժամանակ էր, երբ պետք է կայացնեինք շատ դժվար, պատասխանատու և ռիսկային որոշում. ես իմ ծնողների ﬕակ զավակն էի, իսկ Հարությունը` իր ծնողների ﬕակ որդին, ունեինք երեք մանկահասակ երեխա, որոնց պետք է կարողանայինք ապահովել նորմալ մանկություն և բարձրորակ կրթությամբ, պետք է կարողանայինք հաղթահարել իﬕգրացիայի բոլոր դժվարությունները, որոնց մասին ﬔր` ԱՄՆ -ի պրոֆեսորներից ﬔկը, շատ դիպուկ արտահայտվեց` «իﬕգրացիան հավասար է երեք հրդեհի մարդու տան ﬔջ»… Եվ ﬔնք ընտրեցինք այդ ճանապարհը` կրակի ﬕջով… քանի որ երիտասարդ էինք…
– Ձեր ամուսնու` Հարություն Հովհաննիսյանի հետ Միացյալ Նահանգներում ակնաբուժության ոլորտում հաջողությամբ շարունակում եք Գաբրիելյան–Հովհաննիսյան ընտանիքների բժշկական գիծը: Կպատմե՞ք, թե այժմ առողջապահական ո՞ր կազմակերպությունում եք աշխատում, բժշկական ի՞նչ գործունեություն եք ծավալում։
-1990—93 թվականների ընթացքում հաջողությամբ հանձնեցինք լիցենզավորման քննությունները, հեղինակեցինք 10 -ից ավելի գիտական հոդվածներ և իրավունք ստացանք մասնագիտական վերապատրաստումը շարունակել Չիկագոյի Համալսարանում ( The University of Chicago )։ Այստեղ, ﬔր կատարած գիտական աշխատանքը` ցանցենու բջիջների պատվաստման վերաբերյալ, արժանացավ ավելի լայն ճանաչման և ﬔր հաջողությունների մասին տպագրեցին The Chicago Tribune թերթում և Time ամսագրում։ 2000 թվականի վերադարձանք Լոս Անջելոս և հիﬓեցինք ﬔր առաջին ակնաբուժական կենտրոնը։ Հաջողությունը եկավ շատ արագ և 2 տարի անց ունեինք արդեն 3 ակնաբուժական կենտրոն։ Հաջողության արգասիքներից էին` Աﬔրիկյում և հայրենիքում ստացած բժշկական գիտելիքների սիմբիոզը, մասնագիտական ազատությունն ու անկախությունը և անտրտունջ աշխատանքը։ Իսկ շարժիչ ուժը` ﬔր երեխաներն էին և նրանց ապագան։ Ներկայումս, ես և Հարությունը ղեկավարում ենք 6 ակնաբուժական և 1 վիրահատական կենտրոններ, որտեղ աշխատում են 7 բժիշկ և 40 մասնագետից կազմված անձնակազմ։ Մեր կենտրոնները տեղակայված են Լոս Անջելոսի տարբեր վայրերում։ Մեկ ամսվա ընթացքում ﬔր կենտրոններում ակնաբուժական օգնություն է ստանում ավելի քան 3000 այցելու, իսկ վիրահատական կենտրոնում մեկ ամսվա ընթացքում, վիրահատվում է շուրջ 200 հիվանդ։ Վիրահատական կենտրոններից օգտվում են նաև ուրիշ կենտրոնների ակնաբուժներ։ Մենք համագործակցում ենք նաև USC և UCLA -ի ակնաբուժական բաժանմունքների հետ և փորձարկում ենք ﬕ շարք նոր դեղաﬕջոցներ ու սարքավորուﬓեր։
– Ձեզ պես օվկիանոսից այն կողմ բնակվող հայ բժիշկների հետ կա արդյո՞ք որոշակի շփում, համագործակցություն։
– Ես և Հարությունը Կալիֆորնիայի Հայ Բժիշկների ﬕության անդամ ենք։ Փորձում ենք հնարավորին օգտակար լինել Հայաստանում իրագործվող բժշկական ծրագրերին։ Մեր կենտրոններից երկուսը տեղակայված են Լոս Անջելոսի հայաբնակ թազամասերում։ Մենք, սերտորեն համագործակցելով հայազգի բժիշկների հետ, որոնցից շատերը նաև ԵՊԲՀ-ի շրջանավարներն են, բժշկական օգնություն ենք ցուցաբերում ﬔր հարյուրավոր հայրենակիցներին։
– Դուք ԵՊԲՀ այն շրջանավարտներից եք, ում կապը մայր բուհի հետ չի ընդհատվել։ Ձեր ընտանքի անմիջական աջակցությամբ ու ջանքերով նախորդ տարի հիմնանորոգվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը, որը ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ կրում է Ձեր հայրիկի անունը։ Ինչպե՞ս կյանքի կոչվեց այս կարևոր նախաձեռնությունը, և արդյոք շարունակական կլինեն բժշկական բուհի հետ գործակցության ծրագրերը։
Տարիներ առաջ, Լոս Անջելոսում, ես և ամուսինս հանդիպեցինք ներկայումս ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արﬔն Մուրադյանին, ով ﬔզ տեղեկացրեց իր նոր, շատ հետաքրքիր «Վերադարձ» նախաձեռնության մասին։ Մենք ﬕշտ հիանում էինք համաշխարհային տարածում ունեցող այն ավանդույթով, երբ, ավարտելուց հետո շրջանավարտները հոգեկան կամ նյութական աջակցություն են ցուցաբերում իրենց մայր կրթական օջախներին։ Տարիներ առաջ, ﬔր կողﬕց կազմակերպվեց կրթաթոշակ` ԵՊԲՀ-ում ավարտական տարվա լավագույն ուսանողի համար: Այն տրվում էր աﬔն տարի ուսանողին, ով ընտրվում էր հենց իր համակուրսեցիների կողﬕց։ Պրոֆեսոր Մուրադյանի այս նախաձեռնությունը ﬔզ ավելի ﬔծ հնարավորություն տվեց լուրջ ներդրում կատարելու մայր բուհի համար: Մեր հիﬓական նպատակներից ﬔկն այն էր, որ այս քայլը ԵՊԲՀ-ի շրջանավարտների համար դառնար թագավիրուսի նման վարակիչ, որպեսզի ոգեշնչեր նրանց «Վերադարձ» նախաձեռնության ճանապարհին…
Մեր մյուս երազանքն է` ﬔր մասնագիտական փորձը փոխանցել ԵՊԲՀ-ում ուսանող ապագա ակնաբուժներին։ Կարծում ենք, որ գիտելիքների ու փորձի փոխանցումը անգնահատելի և աﬔնակարևոր ներդրուﬓերից է:
– Առողջապահության ոլորտում իր անգնահատելի ավանդն ունեցող բժիշկ գիտնականի՝ Էմիլ Գբրիելյանի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում, հարցազրույցներից մեկում Ձեր հայրիկին բնորոշելիս նշեցիք, որ նրան հաջողվում էր համատեղել հայկական նահապետականությունը և առաջընթացը: Վստահ եմ` համալսարանական ընթերցողին կհետաքրքրեն հիշողությունները Ձեր հայրիկի մասին։
– Հայրիկս նահապետական էր դրական առումով, հիﬓականում ընտանեկան հարաբերությունների ﬔջ։ Նրանից շատ օրինակներ կարելի էր վերցնել. ինչպես էր վերաբերվում ծնողներին ու կնոջը, դստերն ու փեսային, թոռներին։ Միևնույն ժամանակ նա շատ առաջադեմ և հեռատես մարդ էր։ Շատ սիրում էր երաժշտություն և գրականություն, ստեղծագործում էր վաղ հասակից։ Կարոտս իր ստեղծագործություննեով եմ փարատում։ Շատ սիրում էր լուսանկարչություն և ակտիվ զբաղվում էր դրանով, ինչպես նաև սիրողական կինոյով։ Իր փոքր ֆոտոլաբորատորիան ուներ։ Հիշում եմ` ինչպես էինք երկուսով, ժաﬔրով փակվում այդ ֆոտոլաբորատորիայում: Ես 4-5 տարեկան էի, և ﬕասին իր նկարած լուսանկարները էինք տպում կարﬕր լույսի տակ։ Միասին պատրաստում էին քիﬕական լուծույթները։ Մինչև այսօր հիշում եմ այդ լուծույթների հոտը, և թե ինչպես հեղուկի ﬔջ լողացող թղթի վրա հրաշքով հայտնվում էին պատկերները։ Այդ ժամանակ ես կարծում էի, որ հայրիկս հրաշագործ է։ Ես պաշտում էի հորս, շատ ինքնատիպ էր, ռոմանտիկ, նաև ինքնամփոփ էր, լիովին բացվում էր ﬕայն շատ մտերիմների մոտ։ Շատ հետաքրքիր զրուցակից էր` անալիտիկ մտքով, բազմակողմանի հետաքրքրություններով։ Մի բան է ինձ շատ տանջում, որ ես իմ կյանքի զգալի մասն ապրեցի իրենից հեռու, և լիովին չկարողացա վայելել այդ հրաշք, անկրկնելի մարդուն։ Ինչպես ժողովուրդն է ասում ՝ կարոտ ﬓացի հորս։ Ճիշտ է դա իմ ընտրությունն էր, բայց նաև իր առաջադեմ և ազատաﬕտ մտածելակերպը, երբ ինձ պարտադրեց անել այն, ինչը ինձ և ընտանիքիս կապահովեր ազատություն, մասնագիտական առաջադիմություն և անկախություն։ Դրա և ընտանիքիս հաջողությունների համար ես իրեն եմ պարտական…և ես նույնն եմ արել իմ երեխաների հարցում, քանի որ կարծում եմ, որ աﬔն մարդ ինքը պետք է ընտրի իր կյանքի ճանապարհը…
– Երեք դուստր ունեք։ Մասնագիտական ի՞նչ գործունեություն են ծավալում նրանք։
-Ունեմ երեք դուստր և 7 հրաշք թոռնիկներ։ Մեծ դուստրս ակնաբուժ է , ցանցենու մասնագետ և աշխատում է ﬔզ հետ։ Երկրորդ դուստրս ճարտարապետ է, աշխատում է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում USC, Ճարտարապետության ամբիոնում դասախոս է և ունի իր ճարտարապետական ընկերությունը՝ Foreground Design Agency: Կրտսեր դուստրս իրավաբան է, աշխատում է Morrison and Foerster ﬔծ իրավաբանական ընկերությունում։
– Բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականն է, ամենապատասխանատուն։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր մասնագիտության ընտրության կայացման փուլում են։
-Վերջին հարցին ցանկանում եմ պատասխանել կյանքի իրական օրինակով։ Ստալինյան արհավիրքների տարիներին պապիկս աքսորված էր Սիբիրում։ Նրան աքսորել էին , երբ հայրս 6 տարեկան էր։ Հորս կապը պապիկիս հետ 17 տարի եղել է ﬕայն նամակագրական։ Տատիկս ﬕշտ սեր և հարգանք է ներշնչել հայրիկիս` իր հոր նկատմամբ։ Ավարտական դասարանում հայրս նամակ է գրել պապիկիս և հայտնել, որ ցանկանում է դառնալ բանասեր և ստեղծագործել։
Պապիկս պատասխան նամակում խնդրել է, որ Էﬕլը վերանայի իր որոշումը և մտածի բժիշկ դառնալու մասին, քանի որ աքսորի անմարդկաին պայմաններում, ﬕայն բժիշկի մասնագիտությունն է եղել, որ ոչ ﬕայն փրկել է տվյալ անձի կյանքը, այլ նաև իրական օգնություն է ցույց տվել մարդկանց և ապահովել է գոնե տանելի կյանքի պայմաններ։ Նա նշել է նաև , որ հայրս պետք է շարունակի ստեղծագործել և համատեղել այն բժշկության հետ, բերելով Անտոն Չեխովի օրինակը։ Հայրս լսել է իր հոր խորհուրդը և կատարել…
Բժշկությունը այն բացառիկ մասնագիտություններից է, որը կյանքի ցանկացած պայմաններում արդիական է և անփոխարինելի։ Ինձ համար բժշկի մասնագիտությունը ﬕակն է, իսկ ակնաբուժությունը՝ աﬔնահետաքրքիրը և աﬔնառոմանտիկը։ Մասնագիտության ընտրության ﬔջ խորհուրդ կտամ լսել սրտի ձայնին, ընտրել այն ինչ հոգեկան բավարարություն է ապահովում։ Այն ինչ ընտրում ես սիրելով, կատարում ես սիրով` արդյունքը ﬕշտ աﬔնաորակյալն է լինում։
Մասնագիտության ընտրությունն ամուսնության նման կարևոր է, քանի որ ամբողջ կյանքում դառնում է քո ուղեկիցը…
Հարցազրույցը՝ Տաթևիկ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարինե Գաբրիելյանի անձնական արխիվից