Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճանաչողական այց Շվեյցարիայի համալսարաններ

Ճանաչողական այց Շվեյցարիայի համալսարաններ

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ԵՊԲՀ «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-26-ը ճանաչողական այց է կատարել Շվեյցարիայի մի քանի համալսարանների նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ:

Գիտական հետազոտությունների մեջ շվեյցարական մանրադիտակի և պատկերավորման հաջողություններին  մեկշաբաթյա ծանոթանալը գերհագեցնող փորձառություն է եղել:

 Օր 1 Ցյուրիխի համալսարանի մանրադիտակի և պատկերի վերլուծության կենտրոնում, ի թիվս բազմաթիվ համակիզակետ և ֆլուորեսցենտային մանրադիտակների, պրոֆեսոր Ենկոյանը դոկտոր Անդրես Կեյչի ուղեկցությամբ ծանոթացել է Նոբելյան մրցանակի առիթ հանդիսացող բարդ կրիոսկանավորման էլեկտրոնային մանրադիտակի հետ:

Օր 2 Մյուս Նոբելյան ուշադրության արժանացած սարքին պրոֆեսորը ծանոթացել է Բազելի համալսարանի Բիոկենտրոնում Օլիվեր Բիլմայերի հետ հանդիպման շրջանակում. առաջադեմ հետազոտությունների նորագույն ենթակառուցվածք, որտեղ հասկանալի է դառնում լուսային մանրադիտակի կարևորությունը կենսագիտության մեջ:

Օր 3 Շվեյցարիայի մայրաքաղաքը երևանյան հյուրին ողջունեց բնորոշ ճշգրտությամբ, արհեստավարժությամբ և, ամենակարևորը, ընկերասիրությամբ: Բեռնի համալսարանի մանրադիտակային պատկերավորման կենտրոնը իրականում առաջադեմ հետազոտամետ հաստատություն է, սակայն «ավելի քան համեստ» է ներակայանում գիտական հանրությանը: Համալսարանում իրականացրած բազմաթիվ հանդիպումներից հետո վստահություն առաջացավ, որ Բեռնի և Երևանի միջև գիտական ​​համագործակցությունն արդեն հաստատվել է։

Օր 4 Ժնևի Ուիս ինովացիոն կենտրոնում Լաուրա Բատին և Ռոբերտո Մարտուցին պատմել են, թե ինչպես են համադրվում մագնիսառեզոնանսային պատկերման տեխնոլոգիան, վիրտուալ իրականությունը և ուղեղի նման մեծ փորձանմուշների պատկերման իդեալական մեթոդները: Այցի շրջանակում շեշտ էր դրվել ոչ միայն հետազոտական կարողություններին, այլ նաև կրթական և մենեջերական հարցերին, թե ինչպես կրթել այս կարգի մասնագետներին, և հասկանալ նմանատիպ կենտրոնների աշխատելու սկզբունքները: Շնորհակալություն Բերնի համալսարանի Լույսի մանրադիտակային պատկերման բաժնի դոկտոր Յուրի Բելյաևին Շվեյցարիայի ամբողջ այցը կազմակերպելու համար:  Այց կնպաստի ԵՊԲՀ-ում ժամանակակից մանրադիտակի, բջջային հաշվարկման և վիրտուալ իրականության համադրմամբ ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի հիմնադրման աշխատանքների մեկնարկին, որը հետագայում թույլ կտա վերծանել ուղեղի բջջային ճարտարագիտություն:  Նշենք, որ պրոֆեսոր Ենկոյանի այցը լուսաբանվել է նաև Բերնի Համալսարանի կայք էջում: