Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանը Դեղագիտական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել դեղազգոնության վերաբերյալ դասախոսություն, որի նյութերը մշակվել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ:
Ուսանողներին բացատրվել են դեղազգոնության վերաբերյալ հիմանական սկզբունքները, ինչպես դեղերի, այնպես էլ պատվաստանյութերի վերաբերյալ։
Դասախոսն իրականացրեց նախա և հետստուգիչ հարցեր, որոնց միջոցով հնարավոր եղավ գնահատել նաև ապագա դեղագետների կողմից ուսուցանվող նյութի յուրացումը:
Հաշվի առնելով դեղազգոնության կարևորությունը դեղագործության ոլորտում` այս դասախոսությունը հետայսու կընդգրկվի Դեղագործության կառավարման ամբիոնի ուսումնական նյութերի ցանկում: