Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասախոսություններ Իսպանիայի Սանտյագո դե Կոմպեստելայի համալսարանում

Դասախոսություններ Իսպանիայի Սանտյագո դե Կոմպեստելայի համալսարանում

ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգ Սոնա Հարությունյանը հոկտեմբերին դասախոսել է Իսպանիայի Սանտյագո դե Կոմպեստելայի համալսարանում Erasmus+ ծրագրի շրջանակում։

Համալսարանականը բժշկագիտական լայն լսարանին է ներկայացրել ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի առավել կարևոր, արդիական և հետաքրքիր թեմաները։

Սոնա Հարությունյանի փոխանցմամբ` դասախոսությունները ռեզիդենտների համար անցել են լսարանային ձևաչափով, բժիշկների համար՝ ինտերակտիվ, իսկ ուսանողների համար փոքր խմբերով։

Մասնագետը կարևորում է նմանօրինակ փորձի փոխանակումը, ինչը հնարավորություն է տալիս զարգացած երկրների գիտապրակտիկ փորձը կիրառել հայրենիքում:

«Գիտական տեսակետից այն տալիս է մեծ հնարավորություն` դառնալ միջազգային գիտական մտքի մասնիկը:

Նման միջոցառումներին մասնակցությունը հնարավորություն է ստեղծում զարգացնելու միջբուհական համագործակցությունը կլինիկական ալերգոլոգիայի ոլորտում»,-ասում է դասախոսը: