Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում

Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ դեկտեմբերի 14-15-ը, կկայանա Դեղագիտության և դեղագործական գիտությունների նորարարության առաջին միջազգային գիտաժողովը, որին ներկայացված հոդվածների որոշ մասը կտպագրվի նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում։

Ամսագրի խմբագրական կազմը՝ ի դեմս գլխավոր խմբագիր Արտո Զիլֆյանի և պատասխանատու քարտուղար Ստեփան Ավագյանի, հրավիրվել է մասնակցելու Դուբայ քաղաքում սպասվող և դեղագիտական ոլորտում կարևոր միջազգային գիտաժողովին։

Միջոցառման թեմաները կընդգրկեն հետևյալ ոլորտները․

  • Ֆիտոքիմիա,
  • Ֆարմակոլոգիա,
  • Դեղերի կլանումը և նյութափոխանակությունը,
  • Ֆարմակոկինետիկա և ֆարմակոդինամիկա,
  • Դեղագիտական և կենսաբժշկական վերլուծություն,
  • Դեղերի առաքում,
  • Դեղագիտական տեխնոլոգիա և կենսատեխնոլոգիա,
  • Դեղագիտական խնամք,
  • Դեղերի կլինիկական գնահատում,
  • Այլ հարակից թեմաներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագիր գլխավոր խմբագիր, Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արտո Վրեժի Զիլֆյանին:

 Հեռ.: 096 588 697 կամ աշխատանքային՝ 010 301 000, ներքին՝ 2-73: