Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Դիաբետի խնամքի հասանելիություն». նոյեմբերի 14-ը՝ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

«Դիաբետի խնամքի հասանելիություն». նոյեմբերի 14-ը՝ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

Նոյեմբերի 14-ը Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Հայաստանում կա մոտ 800 մինչև 18 տարեկան երեխա՝ Type 1 դիաբետով։ ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ երկրում միակ մանկական էնդոկրին բաժանմունքում, ստացիոնար բուժում է ստանում տարեկան մոտ 450 երեխա։ Ամբողջ հանրապետությունում էնդոկրին համակարգի հետ խնդիրներ ունեցող երեխաներն ամբուլատոր սպասարկվում են հենց համալսարանական հիվանդանոցում:

Դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը տեղի է ունենում, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում բավարար ինսուլին, կամ երբ մարմինը չի կարողանում արդյունավետ օգտագործել իր արտադրած ինսուլինը: Սա հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիայի ավելացման (հիպերգլիկեմիա):

Մասնագետները շարունակական աշխատանք են իրականացնում բուժման նոր տեխնոլոգիաների ու մեթոդների կատարելագործման ուղղությամբ:

Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա տարբերանշանը կապույտ շրջանն է՝ հիվանդության համաշխարհային խորհրդանիշը:

2021-23 թվականների համար սահմանվել է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման՝ «Դիաբետի խնամքի հասանելիություն»: