Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել

Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել

Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար Եվրոպայի ակադեմիական հաստատություններում միջազգային մեծ փորձ ունեցող, Dental Reports ամսագրի գլխավոր խմբագիր, College of Medicine & Dentistry in Birmingham-ի և Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսոր Կուրտ Բոլենը դասախոսություն կարդաց։

Դասախոսության մեկնարկից առաջ շնորհավորական խոսքեր հնչեցին, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության և ԵՊԲՀ ոՈւսանողական խորհրդարանի կողմից շնորհակալագրեր հանձնեցին Բժշկական գիտությունների դոկտոր, Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
Կարեն Լալայանին «Ստոմատոլոգիական ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, երիտասարդ մասնագետների պատրաստման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև 80-ամյակի առիթով»:

Անվանի ստոմատոլոգը երկար տարիներ գիտամանկավարժական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ-ում:

«Ստոմատոլոգիա 21-րդ դար» ասոցիացիայի նախագահն է: Միջազգային տարբեր ասոցիացիաների և ակադեմիաների անդամ է: Պրոֆեսոր Լալայանը շուրջ 100 գիտական աշխատանքի հեղինակ է:

«Այսօր կարևոր օր է մեր համալսարանի համար, ունենք երկու միջոցառում: Լրացել է ստոմատոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող պրոֆեսոր Լալայանի 80-ամյա հոբելյանը: Բոլորիդ ծանոթ է հարգարժան պրոֆեսորը, նրա մասնագիտական ուղին և ձեռքբերումները»,-նշեց Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը՝ կենսագրական ուշագրավ տվյալներ հայնտնելով Կարեն Լալայանի մասին:

Այնուհետև հրավիրյալ պրոֆեսոր Կուրտ Բոլենը դասախոսեց «Թրոմբոցիտներով հարուստ պլազմայի կիրառումը իմպլանտոլոգիայում. Ցիրկոնային իմպլանտներ» թեմայով՝ հավելելով, որ ուրախ է, որ գտնվում է Հայաստանում,  բժշկական համալսարանում: