Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ձեռագրաբանության միջոցով Ալցհեյմերի ախտորոշումը. դասախոսեց Յուրի Չերնովը

Ձեռագրաբանության միջոցով Ալցհեյմերի ախտորոշումը. դասախոսեց Յուրի Չերնովը

ԵՊԲՀ-ում «Ալցհեյմերի ախտորոշումը ձեռագրաբանության մեջ» թեմայով դասախոսեց Շվեյցարիայից ժամանած ժամանակակից ձեռագրաբանության հիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Յուրի Չերնովը:

Բժշկական հոգեբանության ամբիոն դոցենտ Գայանե Ղազարյանը ներկայացնելով հյուրին՝ նշեց, որ համագործակցությունը հոգեբանության և ձեռագրաբանության ուղղությամբ երկարամյա է: «Մեր վերջին աշխատանքը վերաբերել է դատահոգեբանական փորձաքննությանը՝ ձեռագրի վերլուծությանը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այսօր բուհում ներկայացվող թեման արդիական է:

Մեկնարկելով դասախոսությունը՝ ոլորտում բազմաթիվ հետազոտություններ կատարած Յուրի Չերնովը նշեց, որ Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի (մարդու հոգեկան, մտավոր թուլամտությունը) ամենատարածված ձևն է, որի վաղ հայտնաբերման պոտենցիալ գործիքներից մեկը ձեռագրի վերլուծությունն է: «Հիվանդության զարգացման և թերապիայի արդյունավետության ցուցանիշ է նաև ձեռագրի փոփոխությունների դինամիկան։ Թեման արդիական է և մեծ կարևորություն է ներկայացնում Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման տեսանկյունից»,-շեշտեց նա՝ հավելելով՝ աշխարհում Ալցհեյմերի ախտորոշմամբ հաշվվում է շուրջ 50 մլն մարդ և կանխատեսվում է, որ 30 տարի հետո այս թիվը կեռապատկվի. 65 տարեկան 14 անձից մեկն ունի Ալցհեյմեր։

Հեղինակները մշակել են երկու համապատասխան թեստ։ Առաջինը թույլ է տալիս գնահատել ճանաչողական խանգարումների և հիվանդության ձեռագիր նշանները: Ալցհեյմերի հիվանդությունը հիմնված է գոյություն ունեցող ձեռագրի նմուշի վրա: Երկրորդը նախատեսված է տարբեր ժամանակներում դինամիկան գնահատել գրված երկու ձեռագիր փաստաթղթերը համեմատելիս:

Ավանդաբար դիտարկվում են միայն ագրաֆիան և լեզվական խնդիրները:

Ձեռագրով հիվանդության դրսևորումները միշտ էլ բավականին անհատական ​​են։ «Առողջ ձեռագրից» ցանկացած շեղման համար բավարար է ձեռագրի 12-13 նշան։

Ներկա ուսումնասիրության մեջ ձեռագրերը գնահատվել են ձեռքով: «Ցանկալի կլիներ մշակել համակարգչային ծրագիր՝ ավտոմատ վերլուծություն. նման ծրագիրը կարող էր ներառել ոչ միայն ձեռագիր, բայց նաև լեզվական առանձնահատկություններ։ Այսպիսի զարգացումներ արդեն գոյություն ունեն, բայց չեն ընդգրկում մեզ անհրաժեշտ բոլոր հատկանիշները»,-ասաց նա:

Յուրի Չերնովի խոսքով՝ Ալցհեյմերը հնարավոր չէ բուժել, բայց կարելի է դանդաղեցնել զարգացման ընթացքը: Ուղեղի վիճակի վրա հնարավոր է չէ ազդել, բայց կարելի է որոշել, թե ինչպես է զարգանում հիվանդության ընթացքը: «Ձեռագիրը կապվում է հիվանդության հետ, քանի որ այն կրկնօրինակվում է ուղեղից: Ծերանալուն զուգահեռ ամեն ինչ փոխվում է մարդու օրգանիզմում, այդ թվում փոփոխության է ենթարկվում ձեռագիրը»,- ընդգծեց մասնագետը՝ հավելելով, որ, ավելի հաճախ, դեմենցիայի ժամանակ ձեռագիրը մնում է կայուն, իսկ պարկինսոնն ախտորոշել ավելի հեշտ է ձեռագրի միջոցով, քանի փոփխությունները տեսանելի են»,-եզրափակեց նա: