Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

Միջազգայնացումը որակի ապահովման կարևոր բաղադրիչներից է: Այն ուղղված է կրթության որակի ճանաչմանը, համադրելիության և մրցունակության ապահովմանը։  Երևանի պետական բժշկական համալսարանն այս առումով ակտիվ գործունեություն է ծավալում: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ևս, լինելով բուհի կազմում, որդեգրել է նույն քաղաքականությունը:

ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետի պետ, բուժծառայության գնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ծատուրյանի խոսքով` վերջին շրջանում  ակտիվացել է տարբեր պետությունների կրթական հաստատությունների հետ իրենց ֆակուլտետի համագործակցությունը: «ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը հանդիսանում է ՀԱՊԿ երկրների համար կրթագիտական բազա, ՀԱՊԿ երկրների բանակների համար կարող ենք պատրաստել զինվորական բժիշկներ: Գործակցության հիմքը դրվել է դեռևս 4 տարի առաջ, և արդեն անցել ենք գործնական քայլերի»,-ընդգծեց Վարդան Ծատուրյանը:  Ղազախստանից Հայաստան է ժամանել չորս կուրսանտ: Մեր երկրի բժշկական համալսարանում սովորելու ցանկություն են հայտնել կուրսանտներ  ՀԱՊԿ երկրներից, Ղրղզստանից, Տաջիկստանից, ցանկություն են հայտնել նաև Բելառուսը, Ուզբեկստանը: « Սովորում են 1-ին կուրսից մինչև 6-րդ կուրս, լիարժեք կրթություն են ստանում: Բուհում կրթությունը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իրենք հնարավորություն ունեն կրթություն ստանալ ռուսերեն: Սովորում են նաև հայերեն: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը համագործակցում է նաև Հունաստանի, Բուլղարիայի բուհերի ռազմաբժշկական ֆակուլտետների հետ: Հունաստանի հետ սկսել ենք գործակցությունը, նախատեսում ենք  վերապատրաստել բանակի սանհրահանգիչներ: Արդեն առաջարկն ուղարկվել է, քննակման փուլում է»,-նշեց Վարդան Ծատուրյանը:

Վերջերս Վարդան Ծատուրյանն այցելել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբժշակական գերազանցության կենտրոն: Նա այնտեղ ներկայացրել է Հայաստանի բժշկական մայր բուհի 100-ամյա պատմությունը, կրթագիտական հնարավորությունները: «Ղազախստանից երկու վիրաբույժ՝  Աստանայի, Ալմա Աթայի  ռազմական հոսպիտալների վիրաբուժական բաժանմունքների ղեկավարները, հետբուհական կրթության ծրագրով 2018-ին վերապատրաստվեցին մեր ֆակուլտետում: Նրանք մեծ տպավորություններով մեկնեցին Հայաստանից, ստացան ԵՊԲՀ-ի հավաստագրեր»,-ասաց Վարդան Ծատուրյանը: Նա նաև նշեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների իրենց գործընկերներին ներկայացրել են համագործակցության՝ զորավարժություններին մասնակցության վերաբերյալ առաջարկների փաթեթ: «Կարծում եմ՝ այդ զորավարժություններին կընդգրկվի ռազմաբժշկական ֆակուլտետի ամբողջ անձնակազմը՝ կուրսանտական, նաև` դասախոսական: Հունաստանում մայիսին մեր դասախոսները կմասնակցեն բժշկական մեծ կոնֆերանսի: Իսկ մեր կուրսանտները Հունաստանում կմասնակցեն իրենց ռազմաբժշկական համալսարանում անցկացվող երկշաբաթյա ստաժավորման աշխատանքներին»: Փորձի փոխանակման ծրագրերն, ըստ Վարդան Ծատուրյանի, շատ են: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նաև հրավիրել է  բժիշկների՝ վերապատրաստվելու, փորձի փոխանակում անցկացնելու բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության կլինիկական հիվանդանոցներում: «Մենք կարող ենք փոխանցել մեր փորձը՝ վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու հարցերում: Դա ևս նրանց հետաքրքրել է»,-նշեց Վարդան Ծատուրյանը: Արտասահմանցի գործընկերներն, ըստ Վարդան Ծատուրյանի, հետաքրքրված են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հնարավորություններով, ցանկություն են հայտնել գալ, անցնել վերապատրաստում: 

Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարը նշեց, որ միջազգային գործընկերներին հրավիրել են նաև հոկտեմբերին սպասվող բժշկական համալսարանի 100-ամյակին նվիրված գիտաժողովին: Հայաստանի ռազմաբժշկական կրթական ծրագրերով հետաքրքրված են նաև Լեհաստանն ու Իրանը: Չի բացառվում՝ հայ մասնագետները պատրաստեն հնդիկ ռազմական բժիշկների՝ այդ երկրի բանակի համար: Վարդան Ծատուրյանն ընդգծում է, որ Ռազմաբժշկական ֆակուլտետը գործակցության համար բաց է բոլոր երկրների համար: Նա կարևոր է համարում կրթության միջազգային ինտեգրումը: ռազմաբժշկական ֆակուլտետը միջազգային լայն համագործակցության ծրագրերին զուգահեռ՝ կընդլայնի նաև ուսումնական պայմաններն ու հնարավորությունները: Քննարկվում է նոր հարկաբաժին, լրացուցիչ սենյակներ ստեղծելու նախագիծը: 2020 թվականի սեպտեմբերից, ըստ Վարդան Ծատուրյանի,  միջազգային գործակցության ծրագրով ֆակուլտետում կսովորի մոտ 30 ուսանող:

Հեղինակ՝ Մայա Խաչատրյան

Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper bettilt