Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի 19-րդ ամենամյա համաժողովի հատուկ բանախոսն էր

ԵՊԲՀ ռեկտորը Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի 19-րդ ամենամյա համաժողովի հատուկ բանախոսն էր

Միացյալ Նահանգների Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում նոյեմբերի 10-ից 12-ը տեղի ունեցավ Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (Armenin American Medical Society – AAMS) 19-րդ ամենամյա CME & CDE AAMS Viva Las Vegas համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին ոլորտի հայտնի փորձագետների մասնագիտական զեկույցները:

Շարունակական կրթության այս առաջատար նախաձեռնությանը որպես հատուկ հրավիրված բանախոս մասնակցում էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Բժշկության և դեղագործության ամերիկահայ պրոֆեսոր, օստեոպորոզի դեմ պայքարի առաջադեմ մասնագետ, բժիշկ Ջոն Բիլեզիկյանը, որը նախկինում արժանացել է AAMS Lifetime Achievement մրցանակին, նույնպես միացել էր փորձագետ-բանախոսների խմբին:

Կոնֆերանսի ավարտին Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիան իր հարգանքի հավաստիքը հայտնեց բանախոսներին՝ միջոցառմանն ակնառու ներդրման համար: Յուրաքանչյուր բանախոս արժանացավ հատուկ գնահատանքի՝ իր ժամանակն ու փորձը տրամադրելու համար: