Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում մեկնարկում է «Կապսուլա» ծրագիրը

ԵՊԲՀ-ում մեկնարկում է «Կապսուլա» ծրագիրը

«Կապսուլա» ծրագրի մեկնարկի առթիվ ԵՊԲՀ ռեկտորատի նիստում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցի միջև:

Կարևորելով Հայաստանում որակյալ դեղագիտական կադրեր պատրաստումը, դեղագիտական դպրոցի ավանդույթների շարունակականությունը, դեղագիտական մասնագետների որակյալ կրթությունը, միջազգային դաշտում որակյալ և մրցունակ կրթության տրամադրումը, դեղագիտության ուսուցման և ապագա դեղագետ մասնագետների կրթման նախաձեռնության շրջանակում կողմերը կհամագործակցեն՝ անվճար հնարավորություն ընձեռնելով ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին մասնակցելու «Կապսուլա» դեղագիտական դպրոցի ընձեռնած հնարավորություններից:

«Շրջանավարտների հմտությունները կատարելագործելու համար արտադրական բազաներ են ստեղծվում: Բժշկական մայր բուհը դեղագիտական առաջատար կազմակերպության հետ այսօր նման ծրագիր է կյանքի կոչում` ի նպաստ կրթության զարգացման»,- ողջունելով նախաձեռնությունը նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Հուշագիրը ստորագրեցին բժշկական բուհի Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը և  «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ տնօրեն Միքայել Մացակյանը:

«Մեր ընկերության համար միշտ առաջնահերթ է եղել մասնավոր սեկտոր- կրթական համակարգ կապի ապահովումը: Հուշագրի ստորագրումը ևս մեկ քայլ է բժշկական համալսարանի հետ համագործակցության խորացման»,- ասաց Միքայել Մացակյանը:

Ստորագրված փոխըմբռնման հուշագրով պայմանավորվածություն ձեռք բերվեց «Կապսուլա» դեղագիտական դպրոցի հավելյալ ուսումնական ծրագրի համատեղ մշակման, իրագործման և որակի վերահսկողության ուղղություններով:

««Կապսուլա» ծրագիրը մեր առաջնահերթություններից է և վստահ եմ, որ համատեղ համագործակցությունն արդյունքներ կտա»,- համակարծիք լինելով գործընկերոջ հետ ընդգծեց Խաչատուր Մարգարյանը:

Ռեկտորատի նիստում քննարկվեցին բազմաթիվ այլ հարցեր: Բուհի ղեկավարին ըստ ոլորտների զեկուցվեց կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

yemek tarifleri betgaranti hititbet betpark betorder betgaranti betpark casinolevant portobet “Madridbet” ngsbahis giriş betpas grandbetting betgaranti kolaybet rokubet betgaranti “Kolaybet”