Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երիտասարդ բժիշկը ստիպված է հաղթահարել երկու փորձություն՝ հաջողության և անհաջողության

Բժշկությունն ապրելակերպ է և հոգեվիճակ անոթային վիրաբույժի նեղ մասնագիտությունն ընտրած Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Դավիթ Ամիրխանյանի համար:  Բժշկությունն ուսանողի համար արվեստ է՝ ազնվագույնը մասնագիտությունների մեջ: Դավիթ Ամիրխանյանը սովորում է գերազանց առաջադիումությամբ, հավակնել է անվանական կրթաթոշակի: Ապագա բժիշկը մեզ հետ հարցազրույցում պատմել է բժիշկ դառնալու, ընտրած նեղ մասնագիտացման առանձնահատկությունների, դժվարությունների ու դրանք հաղթահարելու հնարավորությունների մասին:

-Դավիթ, կպատմե՞ս մասնագիտության ընտրության, անոթային վիրաբույժ դառնալու որոշման մասին:

-Բժշկությունն ինձ համար ապրելակերպ է և հոգեվիճակ: Հաշվի առնելով բնավորությանս մի շարք գծեր՝ համբերատարություն, դժվարություններ հաղթահարելու պատրաստակամություն, պատասխանատվություն, մարդկանց օգնելու մեծ ցանկություն՝ ընտրությունս կանգնեց հենց անոթային վիրաբուժության վրա: Ներկայումս անոթային համակարգի, երակների ու զարկերակների հիվանդությունների աճի մեծ միտում կա ամբողջ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում: Իսկ սրտի անխափան աշխատանքն ու արյունատար անոթների նորմալ գործունեությունն առողջության հիմնասյուներն են: Արյունատար անոթների ախտահարումները դարի ամենավտանգավոր հիվանդություններից են, որոնք կարող են անձին զրկել նույնիսկ շարժվելու ունակությունից:

-Քանի որ արդեն կողմորոշվել և ընտրել ես անոթային վիրաբույժի մասնագիտությունը, կնշե՞ս՝  մասնագիտության առանձնահատկություններն ու հեռանկարները Հայաստանում:

-Այս ճյուղը բժշկության արդի ճյուղերից է և զարգացման մեծ հեռանկարներ ունի Հայաստանում: Բացի դրանից, անոթային վիրաբուժությունը բժշկության այն   ճյուղերից է, որտեղ կա և՛ թերապիա, և՛ վիրաբուժություն: Տվյալ մասնագիտացումը պահանջում է մեծ  համբերատարություն, ջանասիրություն, նուրբ աշխատանք: Այն ստեղծագործ աշխատանք է, որը պետք է կատարել սիրով, այլապես հաջողության չես կարող հասնել: Մասնագիտացումն ունի մեծ պահանջարկ, և նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում ցանկանում եմ զարգացած երկրների փորձը բերել Հայաստան՝ նորագույն և արդյունավետ հետազոտությունների և բուժման մեթոդների տեսքով:

-Նշեցիր, որ մասնագիտության ընտրությունը պայմանավորված է քո բնավորության մի շարք գծերով: Բժշկական համալսարանն ինչպիսի՞ դեր ունի քո անձի կայացման հարցում:

-Անձի հոգեբանական, մտավոր կայացման հարցում մասնագիտական ինքնորոշումը շատ մեծ նշանակություն ունի: Բժշկական համալասարանն ինձ սովորեցրեց հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ,  լինել ազնիվ և հոգեպես ուժեղ, կոփեց իմ կամքն ու միտքը: Համալսարանի շնորհիվ հասկացա, որ առողջությունն ինքդ քո նկատմամբ սիրո ապացույցն է, իսկ բժիշկները կարողանում են պահպանել այդ թանկարժեք ապացույցը: Ուսանելու տարիներին համալսարանի շնորհիվ հնարավորություն ունեցա ընդլայնել գիտելիքներս, ձեռք բերեցի լավագույն ընկերներ, պրոֆեսորադասախոսական կազմի հետ աշխատելու հնարավորություն, մասնագիտական փորձ Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած Treatment of PAD today – Innovative Pathways միջազգային կոնֆերանսում, որտեղ իմ սերն անոթային վիրաբուժության նկատմամբ էլ ավելի մեծացավ: Ես հասկացա, որ շատ անելիքներ ունեմ Հայաստանում իմ հայրենակիցների համար:

-Որպես ապագա բժիշկ՝ ի՞նչ սկզբունքներով ես առաջնորդվելու մասնագիտական գործունեության ընթացքում:

-Բարեխղճություն, հոգատարություն, պատասխանատվություն: Աշխատանքային գործունեությանս ընթացքում աշխատելու եմ առաջին հերթին մնալ մարդ՝ լինել ազնիվ և բարեխիղճ ինչպես ինքս իմ, այնպես էլ պացիենտներիս նկատմամբ: Աշխատանքս կատարելու եմ որակով և սպասարկման բարձր մակարդակով: Աշխատելու եմ ինքնակատարելագործման և անընդհատ նորը սովորելու սկզբունքով՝ ձգտելով պատշաճ կերպով բավարարել իմ պացիենտների պահանջները:

-Ի՞նչ խորհուրդ կատաս այն երիտասարդներին, որոնք պատրաստվում են ընդունվել ԵՊԲՀ:

-Ով ոտք է դնում բժշկի ուղին, պետք է ունենա բարձր բարոյաէթիկական մարդկային որակ: Երիտասարդ բժիշկը ստիպված է լինում կյանքում հաղթահարել երկու փորձություն. հաջողության փորձություն և անհաջողության փորձություն: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, մասնագիտական լճացմամբ, ծուլությամբ, երկրորդը` հոգու և մտքի պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է երիտասարդի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր և բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկական հումանիզմը: Երիտասարդներին խորհուրդ կտամ չընկճվել և չվախենալ դժվարություններից, ծանր ու բարդ քննություններից: Եթե ընտրել եք այս ուղին, եղե՛ք համարձակ ու աշխատասեր, այլապես հաջողության չեք հասնի; Ձեր ընտրած մասնագիտացման մեջ փորձեք լինել լավագույնը, ինքնակրթվե՛ք ու մի՛ բավարարվեք դասախոսների տված գիտելիքներով: Գնացե՛ք հերթապահությունների, անցկացրե՛ք անքուն գիշերներ: Եվ եթե մի պահ հիասթափվեք և ցանկանաք կիսատ թողնել ձեր բռնած ուղին, մի պահ հետ նայեք, թե ինչի համար եք ընդունվել ու մի՛ հանձնվեք: Մի՛ կենտրոնացեք դիպլոմի գույնի վրա: Ազնի՛վ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, մի՛ մոռացեք, որ մի օր շատ հնարավոր է ձեր պացիենտը լինի հենց ձեր հարազատը: Եվ վերջում՝ այս ամենն մի օր ձեզ կվերադառնա գումարի, վստահության և մասնագիտական հաջողությունների տեսքով:

Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet