«Մաթևոսյան» զարգացման հիմնադրամը «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ բժշկական մայր բուհին նվիրեց Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռ. Ս. Վարդանյանի «Атлас лекарственных средств» երկու հատորանի գիրքը:
Բժշկական համալսարանի և «Մաթևոսյան» զարգացման հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում այդ գրքերն անհատույց կերպով տրամադրվեցին ԵՊԲՀ-ի ֆարմակոլոգիայի ամբիոնին:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Բալասանյանը շնորհակալություն հայտնելով՝ նշեց, որ նախաձեռնությունը կծառայի իր նպատակին, բժշկական մայր բուհի ուսանողները նորագույն մեթոդներով համալրված գրականության շնորհիվ կավելացնեն իրենց մասնագիտական գիտելիքները: