Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Հայկ Մինասյանը ինչպես ապագա բժիշկներին, այնպես էլ հանրությանը խորհուրդ է տալիս լրջորեն վերաբերվել ֆիզիկական դաստիարակությանը, վերաբերվել որպես առողջություն:
Դասախոսը 2016 թվականից ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնում է:
2005-2009թթ. սովորել է Հայկական պետական Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, սպորտային խաղերի ֆակուլտետում, մասնագիտությունը՝ հանդբոլի մարզիչ-մանկավարժ: «Մագիստրատուրան ընտրել եմ ֆուտբոլը, քանի որ ես ֆուտբոլի մասնագետ եմ եղել, զբաղվել եմ ֆուտբոլով: Նաև ավարտել եմ Եվրասիական համալսարանի քոլեջի իրավաբանության ֆակուլտետը, սովորել եմ Երևանի Անանիա Շիրակացու ճեմարանում, բայց քանի որ սպորտն ինձ համար կյանք է՝ նախընտրեցի շարունակել այս գծով»,-մանրամասնելով դասապրոցեսի, դասախոս-ուսանող հարաբերությունների մասին նշել է նա:
Հայկ Մինասյանի խոսքով՝ դասաժամերն անցնում են շատ լավ. «Աշխատում եմ այնպես անել, որ ուսանողն իրեն գգա այնպես, ինչպես ես, իմ կարծիքով դա ստացվում է, քանի որ 8 տարվա աշխատանքային գործունեության մեջ դժգոհ ուսանողի չեմ հանդիպել, շատ լավ հաճախում են դասերին: Ամեն ինչ փոխադարձ է, երբ լավ ես վերաբերվում, փորձում ենք ուսանողների մեջ սերմանել այն, որ պետք է հարգեն մեր առարկան, եթե առարկան հարգեցին՝ քեզ էլ են հարգելու: Ինչպես ապագա բժիշկներին, այնպես էլ հանրությանը խորհուրդ եմ տալիս զբաղվել սպորտով, երբեք աչքաթող չանել, եթե բժիշկն առողջ չէ նա չի կարող առողջություն պարգևել մյուսներին, եթե բժիշկը ֆիզիկապես պատրաստ չլինի չի կարող 7-8 ժամ կանգնել վիարհատարանում»:
Համալսարանականը Ֆիզիկական դաստիարակության ամբիոնում կազմակերպող միջոցառումների ակտիվ մասնակից է, մասնակցում է, թե որպես դասախոս, թե որպես մրցակից: